Գլխավոր էջ

вторник, 31 декабря 2013 г.

Ձմեռային արևադարձից մինչև Վիկտորյա թագուհի





Մինչ քրիստոնեության առաջացումը այն բույսերն ու ծառերը, որոնք մնում էին կանաչ ամբողջ տարին, մարդկանց համար ձմռան օրերին ունեին հատուկ նշանակություն: Բացահայտեք սուրբծննդյան եղևնիների պատմությունը ձմեռային ամենավաղ արևադարձերի տոնից սկսած մինչև Վիկտորյա թագուհին ու Ռոկֆելլեր կենտրոնի տոնածառի ամենամյա լուսավորումը:

суббота, 7 декабря 2013 г.

Աշխարհին պատկանելու սկզբունքը



Սուրբ Ֆրանսիսկի կյանքում կա մի հիանալի դեպք: Նա հաճախ էր էշի վրա նստած ճամփորդում մի վայրից մյուսը և փոխանցում էր իր փորձը: Երբ նա մեռնում էր, նրա շուրջն էին հավաքվել իր բոլոր աշակերտները, որպեսզի լսեին նրա վերջին խոսքերը: Մարդու վերջին խոսքերն առավել կարևոր են այն բոլոր խոսքերից, որոնք նա արտաբերել է իր ողջ կյանքի ընթացքում, որովհետև դրանք պարունակում են կյանքի ամբողջ փորձը:

Բայց այն ինչ լսեցին աշակերտները… նրանք չէին կարողանում հավատալ դրան:

Սուրբ Ֆրանսիսկը չդիմեց նրանց. նա դիմեց էշին` ասելով.

воскресенье, 24 ноября 2013 г.

Սարսափների պրոֆեսորը

Հիերոնիմոս Բոսխը հոլանդացի նշանավոր գեղանկարիչ է, ով հրաշալի կերպով կարողացել է իր նկարներում համադրել միջնադարյան ֆանտաստիկային, ֆոլկլյորին, փիլիսոփայական առակներին ու երգիծանքին բնորոշ գծերը: Բոսխը հանդիսանում է Եվրոպայում բնանկարային ու ժանրային գեղանկարչության հինադիրներից մեկը:
Այս գեղանկարչի գործունեությունը մինչ օրս էլ մնում է հուզող, խորհրդավոր ու արդի: Բոսխի մահից շուրջ չորս հարյուր տարի անց սյուրռեալիստները նրան կնքեցին «սարսափների պատվավոր պրոֆեսոր» անվամբ: Նրանք համարում էին, որ Բոսխը «իր նկարներում ներկայացրել է իր ժամանակների բոլոր վախերը…

суббота, 23 ноября 2013 г.

Իտալիա. կղզիների երկիրը

Ընդհանուր ակնարկ
Իտալիան պետություն է Եվրոպայի հարավում, Միջերկրական ծովի կենտրոնում: Սահմանակցում է Ֆրանսիային` հյուսիս-արևմուտքից, Շվեյցարիային ու Ավստրիային` հյուսիսից, Սլովենիային` հյուսիս-արևելքից: Ունի նաև ներքին սահմաններ Վատիկանի և Սան Մարինոյի հետ
Զբաղեցնում է Ապենինյան թերակղզին, Բալկանյան թերակղզու մի մասը, Պադանի հարթավայրը, Ալպերի հարավային հատվածը, Սարդինիա, Սիցիլիա և մի շարք փոքր կղզիներ:
Մայրաքաղաք` Հռոմ
Տարածք` 309 հզ քառ.կմ
Բնակչություն`61 միլիոն մարդ
Պաշտոնական լեզու` իտալերեն
Դրամական միավոր` եվրո
 Խոշոր քաղաքներ` Հռոմը, Պալերմոն, Միլանը, Նեապոլը

четверг, 7 ноября 2013 г.

Ռուս գրականության սադոմազոխիստը



Ինչպիսի կին է հարկավոր Դոստոևսկի հանճարին


20-րդ դարի վերջում անգլիացի հոգեբանները, հետազոտությունների շարք անցկացնելով, բերեցին իդեալական կնոջ ընդհանրացրած բանաձևը: Համաձայն այդ բանաձևի` տղամարդու համար իդեալական է այն կինը, ով, առաջին հերթին, միշտ, կամ գրեթե միշտ, ասում է իր ամուսնուն «այո»: Երկրորդ հերթին դա այն կինն է, ով իր պահվածքի ցանկացած դրսևորմամբ հասկացնում է իր ամուսնուն, որ նա լավագույնն է աշխարհում: Այլ խոսքերով, ցույց է տալիս ամուսնուն, որ նա նրա համար Աստված է երկրային դրսևորմամբ:


Դոստոևսկու բախտը բերել է: