Գլխավոր էջ

воскресенье, 26 января 2014 г.

Տառապանքի պտուղը

Հատված Միշել Ուելբեկի «Պայքարի իմաստը» ժողովածուից



Աշխարհը տառապանքների տարածության անընդհատ ընդլայնումն է:Աշխարհի հիմքում մաքուր տառապանքն է: Ցանակացած գո ծավալում ու սեղմում է: Մինչ իրենց գոյությունը սկսելը, իրերը տառապում են: Անգոն մինչև գոյությունը դողում է ցավից` տհաճ պարոքսիզմներից:

Կենդանի օրգանիզմները զարգանում են, բարդանում, դառնում են բազմազան, բայց նրանց հիմքը մնում է անփոփոխ:

воскресенье, 5 января 2014 г.

Սիրո 40 կանոնները...



Մեջբերումներ Էլիֆ Շաֆակի «Սիրո 40 կանոնները» գրքից

Իրականում Աստված այն ամենի արտացոլումն է, ինչը մենք տեսնում ենք մեր մեջ: Եթե Աստված մեզ պատում է վախի ու մեղավորության մասին մտքերով, նշանակում է, որ այդ մտքերը ծնվել են հենց մեր մեջ: Եթե մենք  պատկերացնում ենք սիրով ու կարեկցանքով լի Աստծուն, ուրեմն ինքներս ենք այդպիսին:
Ճանապարհը դեպի ճշմարտություն սրտի, ոչ թե գլխի աշխատանքն է: Քո գլխավոր առաջնորդը դարձրու սիրտդ, ոչ թե ուղեղդ:

пятница, 3 января 2014 г.

Ռամանա Մախարշի` մտքեր...



Միտքը սահմանների մեջ դրված գիտակցություն է: Բնականից դու հրաշալի ես ու անսահմանափակ: Ավելի ուշ վերցնում ես սահմաններ ու միտք դառնում:

Ոչ ոք հաջողության չի հասնում առանց ջանքի…նրանք, ովքեր հասել են դրան, պարտական են համառությանը:

Անցանկալի մտքերից առաջացած ազատության և մեկ մտքի վրա կենտրոնացման աստիճանները միջոցներ են չափելու հոգևոր պրոգրեսը:

Մաքուր երջանկության պահոցը բացելու համար պետք է հասկանալ սեփական եսը: