Գլխավոր էջ

вторник, 9 июля 2013 г.

Ոճիր և պատիժ: Վերլուծության փորձ

Միանգամից ասեմ` «Ոճիր և պատիժ» վեպն ամբողջությամբ կարդացի միայն երրորդ փորձից: Ու չնայած շատերից էի որպես խորհուրդ լսել կարդալ այս գիրքը ավելի ուշ տարիքում, այնուամենայնիվ, կարդացի ու հիմա փորձում եմ վերլուծել: Չեմ ստի` երկու անգամ էլ կարդացել եմ առանց ոգևորվածության ու մեծ ցանկության, մոտեցել եմ գրքին որպես «հերթական»: Ու հենց սա էլ դարձել է երկու անհաջող փորձերիս պատճառը. Դոստոևսկի պիտի կարդաս հատուկ պատրաստված հոգեվիճակում, թե չէ տողերը քեզ կթվան անհետաքրքիր ու անբովանդակ: