Գլխավոր էջ

суббота, 17 августа 2013 г.

Օշո`«Հասունություն»: Մաս 2

Ինչո՞ւ երկծին: Ի՞նչ է տեղի ունենում առաջին ծնունդի հետ: Ինչո՞ւմն է կայանում երկրորդ ծննդի անհրաժեշտությունը: Եվ ի՞նչ նվաճման կբերի երկրորդ ծնունդը:
Երկրորդ ծննդով երեխան հասնում է այն ամենին, ինչը նրան հասանելի էր և առաջին ծննդյան շնորհիվ: Բայց այդտեղ շրջապատն իրենից ներկայացնում էր այն ամենը, ինչն ավերվել ու ճնշվել էր ծնողների ու հասարակության կողմից: Ամեն երեխայի խեղդում են գիտելիքով:

Ապրելու արվեստը: Օշո` «Հասունություն»

Մարդը ծնվում է, որպեսզի հասկանա կյանքը, և ամեն ինչ նրա ձեռքում է: Նա կարող է բաց թողնել կյանքը: Նա կարող է շարունակել շնչել, շարունակել ուտել, ծերանալ, շարժվել դեպի գերեզմանը, բայց դա կյանք չէ, դա աստիճանական մահ է: Օրորոցից մինչև գերեզմանաստիճանական մահ է՝ յոթանասուն տարի տևողությամբ: Եվ քանի որ շրջապատում միլիոնավոր մարդիկ մեռնում են այս աստիճանական դանդաղ մահով, դու էլ ես սկսում ընդօրինակել նրանց: Երեխաները սովորում են շրջապատից, իսկ մենք շրջապատը բաղկացած է մեռածներից

вторник, 13 августа 2013 г.

Հին ու Նոր աշխարհի լեզուն



 Ահա փաստեր իսպաներենի մասին, որոնք ձեզ կարող են հետաքրքիր թվալ.
Իսպաներենն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը ըստ այն մարդկանց քանակի, որոնց համար այս լեզուն հանդիսանում է որպես մայրենի լեզու` 329 միլիոն: Այն փոքր-ինչ առաջ է անգլերենից` 328 մլն, սակայն բավականին զիջում է չինարենին` 1,2մլրդ:
Իսպաներենը մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ: Այս լեզվաընտանիքի լեզուներով խոսում է աշխարհի 1/3 մասը:

суббота, 10 августа 2013 г.

Ամենակարող լուսատուները


Եթե դուք անտարբեր չեք արևելյան հեքիաթների հանդեպ և ցանկանում եք լցվել սիրո ու ջերմության ոգով, ապա այս իրադարձությունը հենց ձեզ համար է:
Թայլանդը հայտնի է դեռ հնից եկող իր ավանդույթների բազմազանությամբ, բայց դրանցից ամենահայտնին երկնային լուսատուների փառատոնն է, որի ականատեսը ձգտում են դառնալ ոչ միայն տեղի բնակչները, այլև` բազմաթիվ զբոսաշրջիկներ: