Գլխավոր էջ

вторник, 13 августа 2013 г.

Հին ու Նոր աշխարհի լեզուն



 Ահա փաստեր իսպաներենի մասին, որոնք ձեզ կարող են հետաքրքիր թվալ.
Իսպաներենն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը ըստ այն մարդկանց քանակի, որոնց համար այս լեզուն հանդիսանում է որպես մայրենի լեզու` 329 միլիոն: Այն փոքր-ինչ առաջ է անգլերենից` 328 մլն, սակայն բավականին զիջում է չինարենին` 1,2մլրդ:
Իսպաներենը մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ: Այս լեզվաընտանիքի լեզուներով խոսում է աշխարհի 1/3 մասը:
Հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ են մտնում անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, սկանդինավյան և սլավոնական լեզուները, Հնդկաստանի շատ լեզուներ և այլն: Իսպաներենը մտնում է ռոմանական խմբի մեջ:
Չնայած չկա կոնկրետ ամսաթիվ, թե երբ լատիներենը ժամանակակից Իսպանիայի հյուսիս-կենտրոնական հատվածում վերածվեց իսպաներենի, մենք կարող ենք ասել, որ կաստիլական շրջանի(հենց այս պատճառով էլ իսպաներենը երբեմն ասում են կաստիլերեն) լեզուն դարձավ առանձին առանձին լեզու Ալֆոնս թագավորի գործողությունների արդյունքում(13-րդ դարում): Նա ցանկանում էր ստանդարտեցնել լեզուն, որպեսզի օգտագործի այն որպես պաշտոնական: Իսկ երբ Կոլումբոսը հասավ Ամերիկա, իսպաներենը, որով գրում և խոսում էին այդ ժամանակ արդեն հասկանալի էր ժամանակակից իսպանացուն:
Մարդիկ, ովքեր խոսսում են իսպաներենով, այն անվանում են español (էսպանյոլ), իսկ երբեմն` castellano (կաստիլերեն): Դա կախված է շրջանից կամ շրջանի իշխանության պաշտոնական դիրքից:
Իսպաներենը շատ հարմար լեզու է: Եթե դուք գիտեք, թե ինչպես է գրվում բառը, ապա գրեթե կարող եք ճիշտ արտաբերել այն(բայց ոչ հակառակը): Բացառություններ են կազմում փոխ առնված բառերը, որոնք պահպանում են իրենց գրությունը:
Իսպաներեն լեզվի 1713 թվականին ստեղծված թագավորական ակադեմիան (Real Academica Española) հետևում է լեզվական նորմերի ձևավորմանն ու պահպանմանը: Այն արտադրում է բառարաններ և քերականական ուղեցույցներ: Իհարկե, նրա որոշումները օրենքներ չեն, սակայն դրանց հետևում են Իսպանիայում և Լատինական Ամերիակայում: Օրինակ, հենց այս ակադեմիան է ընդունել բացականչության շուռ տված նշանների գործածումը: Ու չնայած նման բան կարելի է հանդիպել նաև այլ լեզուներում, սակայն այս երևույթը համարվում է հենց իսպաներեն լեզվի յուրահատկությունը: Որպես յուրահատկություն կարելի է նշել նաև ñ տառը, որը մտավ լեզվի նորմայի մեջ 14-րդ դարում:
Չնայած իսպաներենը ծնունդ առավ Պիրենեյան թերակղզում լատիներենի զարգացման արդյունքում, այսօր այն ավելի տարածված է Լատինական Ամերիկայում` շնորհիվ իսպանացի գաղութակալների: Իսպանիայում և Լատինական Ամերիկայում այս լեզուն ունի որոշակի տարբերություններ կապված քերականության և բառերի արտաբերման հետ: Սակայն Հին ու Նոր աշխարհի իսպանախոսները միմյանց հեշտությամբ են հասկանում:
Իսպաներենը ենթարկվել է նաև արաբերենի ազդեցությանը: Անգլերենը նույնպես մեծ ազդեցություն ունի այս լեզվի վրա` փոխ են առնվել տեխնիկայի և մշակույթի հետ կապված հարյուրավոր տերմիններ:
Իսպաներենում և անգլերենում կան մի շարք համանուն պարզ բառեր, քանզի այդ երկու լեզուների բառերի նշանակալի մասը եկել է լատիներենից և արաբերենից: Ի տարբերություն անգլերենի, իսպաներենն ունի գոյականի սեռ, դրա բայերի խոնարհումն ավելի բարդ է:
Եթե դուք հայտնվեք Իսպանիայում կամ Լատինական Ամերիկայում, ապա ձեզ անգլերենի իմացությունը չի օգնի, քանզի այդ վայրերի բնակիչները, անգամ այդ լեզվին տիրապետելու դեպքում, գերադասում են օգտագործել բացառապես իրենց մայրենի լեզուն: Այս իսկ պատճառով, մինչ այդ իսպանախոս երկրներ այցելելը խորհուրդ է տրվում գոնե կարճ դասընթացի միջոցով որոշ չափով սովորել խոսակցական իսպաներենԼատինոամերիկյան երկրներից միայն Բրազիլիան և Հաիթին չեն օգտագործում իսպաներենը որպես պաշտոնական: Առաջին երկրում պաշտոնական լեզու է պորտուգալերենը, իսկ երկրորդում` ֆրանսերենը: Իսպաներենը պաշտոնական լեզու է ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, ինչպես նաև Ֆլորիդա, Տեխաս, Կալիֆոռնիա և Նյու Յորք նահանգներում է կան միլիոնավոր իսպանախոսներ:

Աղբյուրներ` 1  2 





Комментариев нет:

Отправить комментарий