Գլխավոր էջ

суббота, 17 августа 2013 г.

Ապրելու արվեստը: Օշո` «Հասունություն»

Մարդը ծնվում է, որպեսզի հասկանա կյանքը, և ամեն ինչ նրա ձեռքում է: Նա կարող է բաց թողնել կյանքը: Նա կարող է շարունակել շնչել, շարունակել ուտել, ծերանալ, շարժվել դեպի գերեզմանը, բայց դա կյանք չէ, դա աստիճանական մահ է: Օրորոցից մինչև գերեզմանաստիճանական մահ է՝ յոթանասուն տարի տևողությամբ: Եվ քանի որ շրջապատում միլիոնավոր մարդիկ մեռնում են այս աստիճանական դանդաղ մահով, դու էլ ես սկսում ընդօրինակել նրանց: Երեխաները սովորում են շրջապատից, իսկ մենք շրջապատը բաղկացած է մեռածներից

Դրա համար, առաջինը, որ պետք է հասկանալ, այն է՝ ինչ մենք ի նկատի ունենք` «կյանք» ասելով: Դա չպետք է լինի ուղղակի ծերացում, դա պետք է լինի հասունացում: Իսկ սրանք երկու տարբեր բաներ են:
Ծերացումը հատուկ է ցանկացած կենդանու: Հասունացումը մարդկային արարածների արտոնությունն է: Միայն քչերն են դրա նկատմամբ ունեցած իրավունքին տեր կանգնում:
Հասունացում նշանակում է ամեն ակնթարթ ավելի ու ավելի խորացում կյանքի սկզբունքի մեջ՝ ավելի հեռանալ մահից՝ չմոտենալ դրան: Որքան ավելի ես խորանում կյանքի մեջ, այնքան ավելի լավ ես հասկանում քո ներքին անմահությունը: Դու հեռանում ես մահից. գալիս է մի պահ, երբ դու տեսնում ես, որ մահը ոչ այլ ինչ է, եթե ոչ զգեստափոխում, տեղափոխություն այլ տուն, ձևի փոփոխություն: Ոչինչ չի մեռնում, ոչինչ չի կարող մեռնել:
Մահը գոյություն ունեցող բոլոր պատրանքներից մեծագույնն է:
Որպեսզի հասկանաս հասունացումը, հետևիր ծառին: Այն չափով, որով ծառն աճում է դեպի վերև, նույն չափով էլ նրա արմատներն են խորանում: Կա հավասարակշռություն. որքան վերև է բարձրանում ծառը, այնքան խորն են գնում նրա արմատները: Չի լինում հիսուն ֆուտ երկարությամբ ու թույլ արմատներով ծառ. դրանք չեն կարող պահել այդ ահռելի ծառը:
Կյանքում հասունությունը նշանակում է, որ դու հասունանում ես ինքդ քո ներսում՝ հենց այնտեղ են քո արմատները:
Ինձ համար դա մեդիտացիայի գլխավոր սկզբունքն է: Մնացած ամեն ինչը երկրորդական է: Եվ մանկությունը լավագույն ժամանակն է: Դառնալով մեծ՝ դու մոտենում ես մահին, և մեդիտացիային տրվելը դառնում է ավելի ու ավելի դժվար:
Մեդիտացիա նշանակում է մտնել սեփական անմահության,հավերժության ու աստվածայնության մեջ: Եվ երեխան ամենաորակյալ մարդն է, քանի որ ծանրաբեռնված չէ գիտելիքով, կրոնով, կրթությամբ ու ամեն տեսակ աղբով: Նա անմեղ է:
Բայց, ցավոք սրտի, այդ անմեղությունն աղտոտվում է անտեղյակությամբ: Անտեղյակությունն ու անմեղությունն ունեն որոշակի նմանություն, բայց դրա հետ մեկտեղ դրանց միջև կա ահռելի տարբերություն, որը մինչ օրս մարդկությունը չի նկատել: Անմեղությունը չգիտի ու չի ուզում իմանալ: Այն ամբողջովին բավարարված է, լցված:
Փոքրիկ երեխան չունի ամբիցիաներ, ցանկություններ: Նա լիովին կլանված է ներկայիս ակնթարթով. ճախրող թռչունը գրավում է նրա հայացքն այնքան արագ, պարզապես թիթեռ, նրա գեղեցիկ գույներըև նա ապշած է. ծիածանը երկնքումև նա չի կարող պատկերացնել, որ կարող է լինել ինչ-որ ավելի կարևոր բան, ավելի հարուստ, քան ծիածանը: Երկինք` լիքը աստղերով, անսահման աստղեր
Անմեղությունը հարուստ է, լիքն է ու մաքուր:
Անտեղյակությունն աղքատ է. այդ աղքատընա ուզում է այս ու այն բանն իմանալ, ուզում է լինել տեղեկացված, հարգարժան, կայուն ու տիրապետող իշխանությանը: Անտեղյակությունը շարժվում է ցանկության ուղղությամբ: Անմեղությունը ցանկությունների բացակայության վիճակն է: Բայց քանի որ այս երկուսն էլ զուրկ են գիտելիքից, մենք դրանք բնության մեջ խառնել ենք: Նրանց նույնը լինելը մենք ընդունել ենք որպես փաստ:
Ապրելու արվեստի առաջին քայլն է հասկանալ անմեղության ու տգիտության տարբերությունը: Անմեղությունը պետք է սատարել, պահպանել, որովհետև երեխան իր հետ բերել է մեծագույն մի գանձ, գանձ, որին սրբերը հասնում են մեծ ջանքերի գնով: Սրբերն ասում են, որ նորից դարձել են երեխաներ, որ ծնվել են նորից: Հնդկաստանում իսկական քուրմը՝ իսկական բանիմացը, իրեն երկծին՝ երկու անգամ ծնված է անվանում։



 Աղբյուրը` այստեղ
Շարունակությունը` Օշո` «Հասունություն»: Մաս 2












Комментариев нет:

Отправить комментарий