Գլխավոր էջ

суббота, 10 августа 2013 г.

Ամենակարող լուսատուները


Եթե դուք անտարբեր չեք արևելյան հեքիաթների հանդեպ և ցանկանում եք լցվել սիրո ու ջերմության ոգով, ապա այս իրադարձությունը հենց ձեզ համար է:
Թայլանդը հայտնի է դեռ հնից եկող իր ավանդույթների բազմազանությամբ, բայց դրանցից ամենահայտնին երկնային լուսատուների փառատոնն է, որի ականատեսը ձգտում են դառնալ ոչ միայն տեղի բնակչները, այլև` բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Այս միջոցառումը կոչվում է Իհի Փեն և անցկացվում է տարվա երկրորդ ամսին ըստ Լաննա օրացույցի («Իհի» նշանակում է «երկրորդ», իսկ «Փեն»` «ամիս»):
Տոնը սկսել են նշել դեռ 13-րդ դարում, որտեղից էլ եկել է հենց այն լեգենդը, համաձայն որի, լուսատուի արձակման պահին մարդը հնարավորություն է ունենում մաքրել հոգին, կապի մեջ մտնել իր նախնիների հետ, ամրապնդել ընտանեկան կապերը կամ էլ բոցավառել սիրո մարած զգացումը:
Կրակը խորհրդանշում է մաքրությունը, իսկ լուսատուի թռիչքը` բարձրագույնին հասնելու ձգտումը: Այդ իսկ պատճառով համարվում է,որ լուսատուների հետ միասին երկինքն են թռչում նաև դժբախտությունները, խնդիրներն ու հոգսերը` թողնելով մարդկանց միայն լուսավոր ու բարի զգացմունքներ:

Մինչ երկնային լուսատուներին բաց թողնելը, հաճելի է աղոթել, երազանք պահել: Շատ մարդիկ նույնիսկ կրակով այդ գնդերի մեջ դնում են մետաղա- կամ թղթադրամներ: Հնարավոր է` նրանք այդպիսով օգնեն այն մարդկանց, ովքեր կգտնեն արդեն երկրի վրա իջնող լուսատուները:
Երկնային լուսատուները (Խում Լոի) պատրաստված են ավանդական ձևով` բրնձի յուղաթղթից կամ թթի տերևից` ներկված բամբուկից ստացվող գույնով: Դրա մեջ դրվում է դեղնամոմից պատրաստված վառվող դետալը:
Լուսատուները պետք է բաց թողնել ոչ քամոտ եղանակի ժամանակ` գտնվելով բաց տարածության մեջ: Պետք է լինել հեռու ծառերից կամ շինություններից: Եթե լուսատուն  խառնվում է ծառի ճյուղերի հետ, ապա դա դժբախտության նշան է:
Ինչպես ցանկացած տոն, երկնային լուսատուների փառատոնը նույնպես ուղեկցվում է ուրախությամբ, համեղ ուտեստներով և գեղեցիկ տեսարաններով: Մարդիկ լցվում են դրական էմոցիաներով և երջանիկ ապագայի նկատմամբ հավատով` «ճանապարհելով» իրենց ցանկությունները երկնքում վառվող կրակի հետ` հույսով լի նայելով դրանց: Եթե ձեզ գոնե մեկ անգամ բախտ վիճակվի ականատեսը լինել այդ տոնի, ապա դուք այն երբեք չեք մոռանա…

Աղբյուրը`pavelkesh.ru


1 комментарий: