Գլխավոր էջ

суббота, 17 августа 2013 г.

Օշո`«Հասունություն»: Մաս 2

Ինչո՞ւ երկծին: Ի՞նչ է տեղի ունենում առաջին ծնունդի հետ: Ինչո՞ւմն է կայանում երկրորդ ծննդի անհրաժեշտությունը: Եվ ի՞նչ նվաճման կբերի երկրորդ ծնունդը:
Երկրորդ ծննդով երեխան հասնում է այն ամենին, ինչը նրան հասանելի էր և առաջին ծննդյան շնորհիվ: Բայց այդտեղ շրջապատն իրենից ներկայացնում էր այն ամենը, ինչն ավերվել ու ճնշվել էր ծնողների ու հասարակության կողմից: Ամեն երեխայի խեղդում են գիտելիքով:
Նրանցից յուրաքանչյուրի պարզությունը պետք է ինչ-որ ձևով սպանել, որովհետև այդ պարզությունը նրանց չի օգնի պայքարող այս աշխարհում: Պարզության մեջ նա աշխարհին կթվա միամիտ. նրա անմեղությունը հնարավորության դեպքում կշահագործեն:
Վախենալով այն աշխարհից ու հասարակությունից, որոնք հենց մենք ենք ստեղծել` մենք փորձում են երեխային դարձնել ավելի խորամանկ, նենգ, տեղեկացված, որպեսզի նրանք հայտնվեն ոչ թե թույլերի կամ ճնշվածների, այլ այն մարդկանց շրջապատում, ովքեր իրենց ձեռքում են պահում իշխանությունը: 
Եվ երբ երեխան սկսում է մեծանալ ոչ ճիշտ ուղղությամբ, նա հենց այդ ուղղությամբ էլ շարունակում է շարժվել` ողջ նրա կյանքը շարժվում է այդ ուղղությամբ:
Երբ հասկանում ես, որ բաց ես թողել կյանքը, առաջին սկզբունքն է վերադառնալ անմեղությանը: Դեն նետիր գիտելիքները, սուրբ գրությունները, մոռացիր կրոնի, դավանաբանության, փիլիսոփայության մասին: Վերածնվիր, դարձիր անմեղ` դա քո ձեռքերում է: Մաքրիր ուղեղդ այն ամենից, ինչը քեզ հայտնի չէր, այն ամենից, ինչը փոխ է առնված, այն ամենից, ինչը բխում է ավանդույթներից ու պայմանականություններից: Ազատվիր այն ամենից, ինչը քեզ տվել են ուրիշ երևույթներ` ծնողներ, ուսուցիչներ, համալսարաններ, պարզապես, ազատվիր դրանցից: Դարձիր պարզ, դարձիր երեխա: Եվ այդ հրաշքը հնարավոր է շնորհիվ մեդիտացիայի:
Մեդիտացիան պարզապես տարօրինակ վիրաբուժական մեթոդ է, որը քեզանից հեռացնում է այն, ինչ քոնը չէ, և պահպանում է միայն քո իրական էությունը: Նա վառում է մնացածը և թողնում է քեզ մերկ արևի ու քամու դիմաց: Դու կարծես առաջին մարդն ես, ով ոտք է դրել երկրի վրա, ով ոչինչ չգիտի, ով պետք է ամեն ինչ բացահայտի ամենասկզբից, պետք է լինի փնտրող, ում սպասվում է գնալ ուխտագնացության:
Երկրորդ սկզբունքն է ուխտագնացությունը: Կյանքը պետք է լինի որոնում. ոչ թե ցանկություն, այլ որոնում, ոչ թե նախագահ, վարչապետ կամ մեկ այլ բան դառնալու ձգտում, այլ որոնում` փորձելու հասկանալ` «Ո՞վ եմ ես»:
Տարօրինակ է, որ մարդիկ ովքեր չգիտեն` ովքեր են իրենք, ձգտում են ինչ-որ բան դառնալ: Նրանք նույնիսկ չգիտեն, թե ով են նրանք հենց այդ պահին: Նրանք կրթված չեն իրենք իրենց էության հետ հարաբերություններում, բայց նրանց մոտ կա դառնալու ձգտումը:
Դառնալը հոգու հիվանդություն է:
Կեցությունը դու ես:
Եվ քո էությունն ու կեցությունը բացելը կյանքի սկիզբն է: Այդ ժամանակ ամեն ակնթարթը բացահայտում է, իր հետ բերում է նոր ուրախություն: Նոր գաղտնիքը դռներ է բացում, քո ներսում սկսում է աճել նոր սեր, նոր կարեկցանք, որը դու նախկինում երբեք չես զգացել, նոր զգայունություն դեպի գեղեցիկն ու բարին: Դու դառնում ես այնքան զգայուն, որ ամենափոքր խոտն անգամ քեզ համար ունի մեծագույն նշանակություն: Զգայունությունը քեզ դարձնում է այնքան պարզ, որ այդ աննշան խոտը քեզ համար ստանում է այնպիսի կարևորություն, ինչպիսին ունի մեծագույն աստղը. առանց այդ խոտի գոյությունը կլիներ ավելի քիչ, քան այն կա: Այդ փոքրիկ խոտը ունիկալ է, անփոխարինելի և ունի սեփական անհատականությունը:
Եվ այդ զգայունությունը քեզ համար կստեղծի նոր ընկերություն. ընկերություն ծառերի, թռչունների, կենդանիների, լեռների, գետերի, օվկիանոսների, աստղերի հետ: Կյանքը դառնում է հարուստ , երբ հոսում է սերը, երբ աճում է ընկերության նկատմամբ ընդունակությունը:



 Աղբյուրը`           այստեղ











Комментариев нет:

Отправить комментарий