Ի տարբերություն շատ վեպերի, «Ոճիրն ու պատիժը» աչքի չի ընկնում որպես մի շարք իրադարձությունների հաջորդականությունը նկարագրող վեպ: Այստեղ մեծ տեղ է
տրված մարդկային մազոխիստ ու, ինչ-որ տեղ, միզանտրոպ տեսակի հոգեբանական վերլուծությանը:
Ռոդիոն Ռոմանիչ Ռասկոլնիկով… վեպի գլխավոր հերոսը` նախկին ուսանող, ով այդիպիսին էր դարձել չկարողանալով վճարել ուսամն համար: Երիտասարդ, ով դարձել էր աղքատության գերին, ով իր էության ցակացած մասնիկով ճնշված էր այդ փաստից, ով իրեն արժանի էր համարում ապրել մարդավարի:
Անձամբ ես կարծում եմ, որ վաշխառու պառավին սպանելը միայն աղքատությունից զզվելու արդյունք չէր: Այստեղ այլ մոտիվացիներ էլ է պետք փնտրել: Գուցե նա ուզում էր ինքն իրեն ինչ-որ բան ապացուցել. ապացուցել որ նա կարող է սպանել: Չնայած ինքն այդ համոզմունքից փախչում էր` կարծելով, որ պառավին սպանելով նա միմիայն լավություն կանի շատերին:
Առանցքային դեպք կարելի համարել այն, որ պառավին սպանելուց հետո, նա, հանգամանքների բերումով, սպանում է նաև վերջինիս քրոջը: Սա արդեն մարդասպան լինելու լուրջ հատկանիշ է: Եթե պառավին սպանելու համար նա բավական ժամանակ էր ունեցել հոգեբանորեն պատրաստվելու համար, ապա նրա քրոջը սպանելու որոշումը նա կայացրեց ու իրագործեց ակնթարթորեն: Նա ինքն էլ հետո ապշեց իր սառնասրտության վրա:
Սպանությունից հետո հասնում են նրա, իմ կարծիքով, մեղքերի թողության ժամերը: Արտաքին ամենասովորական ազդակներին նա արձագանքում է հիվանդագին կերպով: Անընդհատ բացահայտվելու ու բռնվելու վախը նրան դարձնում են անկանխատեսելի ու անկառավարելի:
Սոֆյա Սեմյոնովնա Մարմելադովնան նրա համար իսկական փրկություն էր: Եթե փորձենք հիշել, ապա կնկատենք, որ հանձնվելու որոշումը կայացնելուց հետո նա գնում էր հենց նրա մոտ: Ինչու հենց նրա… միայն հակառակ սեռի նկատմամբ հետաքրքրության վարկածը դիտարկելը մեր հերոսի պարագայում շատ պարզունակ կդիտվի: Իրականում, թե Սոֆյայի ու թե Ռասկոլնիկովի տեսակները մերժված են հասարակության կողմից, չընդունված ու չհասկացված: Գուցե հենց սա էր նրանց միավորում:
Ռասկոլնիկովը հանձնվեց ու աքսորվեց, սակայն դա չէր նրա պատիժը: Նա իր պատիժը կրել էր մինչ հանձնվելը. բանտում նա պետք է պատրաստվեր իր վերածննդին: Ու թեև իր արածը որակվում է որպես մարդասպանություն, նա մարդասպան չէր: Նա ուղղակի համատարած մաղձի ու գորշության զոհն էր:
Իսկ ինչ տվեց ինձ Դոստոևսկին իր վեպով: Անկեղծ եմ ասում` չգիտեմ: Կարդալուց հետո երկար եմ մնացել դրա տված տպավորությունների տակ: «Չգիտեմ»-իցս մի կառչեք. մոտավոր գիտեմ, թե ինչ ստացա` արժեհամակարգի վերանայում, բարոյականության ու իրական ոճիրի քիչ թե շատ ավելի ճիշտ պատկերացում… մի քիչ ներողամտություն… հա, մի քիչ էլ հումանիզմ:
Դոստոևսկին հզոր ուժ ունի` ազդել դիմացինի հոգեբանության վրա: Ու սա հաստատ ամենը չէ… պարզապես, մի գործ կարդալով` չես հասկանա նրա մեծությունն ու ֆենոմենը:

Комментариев нет:
Отправить комментарий