Գլխավոր էջ

воскресенье, 5 января 2014 г.

Սիրո 40 կանոնները...



Մեջբերումներ Էլիֆ Շաֆակի «Սիրո 40 կանոնները» գրքից

Իրականում Աստված այն ամենի արտացոլումն է, ինչը մենք տեսնում ենք մեր մեջ: Եթե Աստված մեզ պատում է վախի ու մեղավորության մասին մտքերով, նշանակում է, որ այդ մտքերը ծնվել են հենց մեր մեջ: Եթե մենք  պատկերացնում ենք սիրով ու կարեկցանքով լի Աստծուն, ուրեմն ինքներս ենք այդպիսին:
Ճանապարհը դեպի ճշմարտություն սրտի, ոչ թե գլխի աշխատանքն է: Քո գլխավոր առաջնորդը դարձրու սիրտդ, ոչ թե ուղեղդ:






Ամեն ընթերցող ըմբռնում է Ղուրանը կամ Աստվածաշունչը այլ կերպ` համահունչ հասկանալու իր խորությանը: Կա այդ խորության 4 աստիճան: Առաջին աստիճանն արտաքին նշանակությունն է, և մարդկանց մեծ մասը հիմնականում բավարարվում է դրանով: Հաջորդը Բատումն է` խորքային մակարդակը: Երրորդը խորքայինի խորքայինն է: Իսկ չորրորդ այնքան խորն է, որ բառերի մեջ տեղավորվել հնարավոր չէ, այն պետք է մնա աննկարագրելի: Գիտնականները, ովքեր կենտրոնացած են Շարիաթի կամ Աստվածաշնչի վրա, գիտեն դրա նշանակության մակերեսային մասը, սուֆիստներն ու լուսավորիչները` խորքային: Սրբերը տիրապետում են ամենախորքայինի նշանակությանը: Չորրորդ աստիճանը հայտնի է մարգարեներին և նրանք, ովքեր ամենամոտն են Աստծուն: Այնպես որ մի քննադատեք այն մեթոդը, որով այլ մարդիկ կապնվում են Աստծուն: Ամեն մեկն ունի իր ուրույն ձևն ու աղոթքը: Աստված մեր խոսքերին ուշադրություն չի դարձնում, բայց նայում է մեր սրտերի խորությունը:


Արևելքը, արևմուտքը, հարավն ու հյուսիսը փոքր նշանակություն ունեն: Կապ չունի, թե որն է քո ուղղությունը: Ցանկացած ճամփորդության ժամանակ ճամփորդիր նաև սահմանների մեջ: Միայն այդ դեպքում դու կճամփորդեքս ամբողջ աշխարհով ու դրանից դուրս:


Մանկաբարձուհին գիտի, որ երբ չկա ցավ, ուղին դեպի երեխան չի կարող բացվել, և մայրը չի կարող ծնունդ տալ: Նմանապես նոր էակը չի կարող ծնվել առանց դժվարության. այն անհրաժեշտ է: Այդպես է նաև օրվա դեպքում. այն պետք է անցնի սարսափելի ջերմության միջով ուժեղ դառնալու համար: Սերը կարող է կատարելագործվել միայն ցավի մեջ:


Սեր որոնելը փոխում է մեզ: Փնտրողներից չկա գոնե մեկը, ով չի հասունացել այդ ճանապարհին: Այն պահին, երբ դու սկսում ես փնտրել սեր, փոխվում ես ներքին ու արտաքին աշխարհներում:


Փորձիր չդիմադրել այն փոփոխություններին, որոնք վերաբերվում են քեզ: Դրա փոխարեն թույլ տուր, որ կյանքն ապրի քո մեջ: Եվ մի´ անհանգստացիր, եթե քո կյանքը գլխիվայր շուռ է գալիս: Ինչու ես վստահ, որ այն կողմը որին դու ես սովոր, ավելի լավն է, քան այն մեկը, որը դեռ պիտի գա:


Իրական կեղտը մեր մի մասն է: Մնացածը հեշտ ու հանգիստ մաքրվում է: Կեղտի միայն մի տեսակ կա, որը հնարավոր չի մաքրել մաքուր ջրով. դա հոգին ապականող ատելության ու մոլեռանդության բիծն է: Դու կարող ես մաքրել մարմինը զսպվածությամբ ու պահքով, բայց միայն սերը կմաքրի քո սիրտը:




Մի´ զայրացիր, որ ճանապարհը քեզ ինչ-որ տեղ է տանում: Փոխարենը կենտրոնացիր առաջին քայլի վրա: Դա ամենադժվար պահն է, և հենց դրա համար ես դու պատասխանատու: Եթե դու թույլ տաս, որ այդ քայլն անի այն, ինչ նա անում է սովորաբար, մնացած քայլերը կհաջորդեն: Մի գնա հոսքի հետևից: Դարձիր այդ հոսքը:



Աղբյուրը` The 40 Rules of Love

Комментариев нет:

Отправить комментарий