Սուրբ Ֆրանսիսկի կյանքում կա մի հիանալի դեպք: Նա հաճախ էր էշի վրա նստած ճամփորդում մի վայրից մյուսը և փոխանցում էր իր փորձը: Երբ նա մեռնում էր, նրա շուրջն էին հավաքվել իր բոլոր աշակերտները, որպեսզի լսեին նրա վերջին խոսքերը: Մարդու վերջին խոսքերն առավել կարևոր են այն բոլոր խոսքերից, որոնք նա արտաբերել է իր ողջ կյանքի ընթացքում, որովհետև դրանք պարունակում են կյանքի ամբողջ փորձը:
Բայց այն ինչ լսեցին աշակերտները… նրանք չէին կարողանում հավատալ դրան:
Սուրբ Ֆրանսիսկը չդիմեց նրանց. նա դիմեց էշին` ասելով.
-Եղբայր, ես քո առաջ անչափ պարտական եմ:
Դու ինձ մի տեղից մյուսը տարար և երբեք չտրտնջացիր, ձայն չհանեցիր: Ամենը, ինչ ուզում եմ անել մինչ այս աշխարհը լքելը, քեզանից ներողություն խնդրելն է` ես քեզ հետ մարդավարի չեմ վարվել:
Սրանք սուրբ Ֆրանսիսկի վերջին խոսքերն էին: Մեծ զգացմունքայնություն է… ասել էշին.
-Եղբայր…
… ներողություն խնդրել
Երբ դու դառնում ես ավելի զգացմունքային, կյանքն իր հերթին դառնում է ավելին: Փոքրիկ լճակից այն վերածվում է օվկիանոսի: Նա չի սահմանափակվում քեզնով, քո կողակցով ու երեխաներով. նա ամենևին չի սահմանափակվում: Այն ամենը, ինչ գոյություն ունի, դառնում է ընտանիքիդ մի մասը: Եվ մինչ դրանք քո ընտանիքը չէին կազմում, դու չգիտեիր` ինչ է կյանքը, որովհետև ոչ մեկը կղզի չէ, մենք բոլորս կապված ենք իրար:
Մենք անսահման մայրցամաք ենք` միավորված միլիոնավոր կապերով: Եվ եթե մեր սրտերը ամբողջովին լցված չեն սիրով, ապա հենց այդ պակասի չափաբաժնով էլ կրճատվում է մեր կյանքից:
Մեդիտացիան, առաջնահերթ, կտա քեզ զգացմունքայնություն, աշխարհին պատկանելու վեհ զգացողությունը: Սա մեր աշխարհն է` աստղերը մերն են, մենք այստեղ օտարականներ չենք: Մենք մեր բնությամբ պատկանում ենք գոյությանը: Մենք դրա մասն ենք, դրա սիրտը:
Երկրորդ, մեդիտացիան կբերի քեզ լռություն, որովհետև ամբողջ աղբը` գիտելիքդ, կգնա:Մտքերը նույնպես իմացության մասն են կազմում… անսահման լռություն, և դու զարմացած ես. այդ լռությունը միակ հնարավոր երաժշտությունն է:
Ամբողջ երաժշտությունը փորձ է` բերել լռությունը ինչ-որ արտահայտման: Արևելքի իմաստունները շեշտում էին, որ հանճարեղ բոլոր արվեստները` երաժշտություն, պոեզիա, պար, գեղանկարչություն, քանդակագործություն, ծնվել են մեդիտացիայից: Այս ամենը իրենից ներկայացնում է ջանք` բերելու անճանաչելի բոլոր երևույթները մի աշխարհ, որը ճանաչում են նրանք, ովքեր պատրաստ չեն մահտեսության: Դա ուղղակի նվեր է բոլոր նրանց, ովքեր պատրաստ գնալ դեպի մահտեսություն: Ով գիտի, գուցե երաժշտությունը կարթնացնի աղբյուրները որոնելու ցանկությունը, կամ էլ քանդակը:
Комментариев нет:
Отправить комментарий