Մինչ քրիստոնեության առաջացումը այն բույսերն ու ծառերը, որոնք մնում էին կանաչ ամբողջ տարին, մարդկանց համար ձմռան օրերին ունեին հատուկ նշանակություն: Բացահայտեք սուրբծննդյան եղևնիների պատմությունը ձմեռային ամենավաղ արևադարձերի տոնից սկսած մինչև Վիկտորյա թագուհին ու Ռոկֆելլեր կենտրոնի տոնածառի ամենամյա լուսավորումը:
Ինչպես ամեն ինչ սկսվեց
Ինչպես արդեն նշվեց` մինչ քրիստոնեության առաջացումը այն բույսերն ու ծառերը, որոնք մնում էին կանաչ ամբողջ տարին, մարդկանց համար ձմռան օրերին ունեին հատուկ նշանակություն: Ինչպես մենք ենք այսօր տոնական օրերին զարդարում սոճին կամ այլ ծառեր, այդպես էլ անտիկ շրջանում մարդիկ հավերժ կանաչ ծառերի ճյուղերով զարդարում էին իրենց դռներն ու պատուհանները: Շատ երկրներում կար այն համոզմունքը, որ մշտականաչ բույսերի շնորհիվ հեռու կլինեն վհուկները, ուրվականները, չար ոգիներն ու հիվանդությունները:
Հյուսիսային կիսագնդում ամենակարճ օրն ու ամենաերկար գիշերը` դեկտեմբերի 21- ի լույս 22-ի գիշերը, կոչվում է ձմեռային արևադարձ: Անտիկ շրջանի մարդիկ կարծում էին, որ Արևն Աստված է, և ձմեռն ամեն տարի գալիս է Արև-աստծո հիվանդության պատճառով: Նրանք տոնում էին արևադարձի օրը, որովհետև դա նշանակում էր, որ վերջապես Արև-աստվածն ապաքինվում է: Մշտականաչ ճյուղերը նրանց հիշեցնում էին, որ բոլոր կանաչ դաշտերը նորից կլցվեն, երբ աստված լինի ուժեղ, և ամառը վերադառնա:
Հին եգիպտացիները երկրպագում էին Ռա անունով աստծուն: Նա ուներ բազեի գլուխ և իր թագի վրա ուներ փայլուն սկավառակի պես արև: Արևադարձի օրը, երբ Ռան սկսում էր ապաքինվել, եգիպտացիներն իրենց տունը լցնում էին կանաչ արմավենիների տերևներով, որոնք խորհրդանշում էին իրենց հաղթանակը մահվան նկատմամբ:
Հին հռոմեացիները նշում էին արևադարձի օրը խնջույքով, որը կոչվում էր Սատուրնալիա` գյուղատնտեսության աստված Սատուրնի անունով: Նրանք գիտեին` արևադարձը նշանակում է, որ ֆերմաներն ու այգիները լինելու են կանաչ և պտղաբեր: Այդ իրադարձությունը նշելու համար նրանք իրենց տներն ու տաճարները զարդարում էին մշտականաչ ճյուղերով: Հյուսիսային Եվրոպայում խորհրդավոր Դրուիդները` անտիկ կելտերի քահանաները, նույնպես զարդարում էին իրենց տաճարները կանաչ ճյուղերով, որպես հավերժական կյանքի սիմվոլ: Սկանդինավիայում դաժան վիկինգները կարծում էին, թե մշատականաչ ճյուղերը Արև-աստծո` Բալդերի բույսերն են:
Սուրբծննդյան եղևնու ավադույթը վերագրվում է Գերմանիային: 16-րդ դարում բարեպաշտ քրիստոնյաները տարան զարդարված ծառերն իրենց տները: Փայտից պատրաստված, մշտականչ ճյուղերով ու մոմերով զարդարված սուրբծննդյան բուրգերը քիչ էին: Կա տարածված մի կարծիք, որ 16-րդ դարում բողոքական ռեֆորմատոր Մարտին Լյութերը ծառին ավելացրեց վառվող մոմը: Ձմեռային մի երեկո, երբ նա գնում էր տուն ու քարոզ էր կարդում, նրանց վախեցրեցին մշտականաչ բույսերի միջև փայլող աստղերը: Որպեսզի նա ներկայացնի այդ տեսարանն իր ընտանիքին, Լյութերը դրեց ծառը տան հյուրասենյակում և դրա ծայրերն ընդգծեց վառվող մոմերով:
19-րդ դարում շատ ամերիկացիներ սուրբծննդյան եղևնիները տարօրինակություն էին համարում: Այդպիսի մի գրառում արված էր 1830-ականներին:
Փենսիլվանիայում ապրող գերմանացիների կողմից, չնայած այն հանգամանքին, որ այդ եղևնիները գերմանական ավանդույթների մեջ ավելի վաղ էին մտել: Փենինսլավիայի գերմանացիները ունեին այդպիսի ընդհանուր ծառեր դեռևս 1747-ին: Բայց արդեն 1840-ականներին սուրբծննդյան եղևնիները համարվեցին հեթանոսական սիմվոլներ և չընդունվեցին շատ ամերիկացիների կողմից:
Զարմանալի չէ, որ Սուրբ ծննդի հետ կապված շատ այլ սովորույթների նման եղևնու ավանդույթը այդպես ուշ ընդունվեց ամերիկյան հասարակության կողմից: Նոր Անգլիայի պուրիտանացիների համար Սուրբ ծնունդը սրբացված տոն էր: Ուխտագնացների երկրորդ կառավարիչ Ուիլյամ Բռեդֆորդը գրում է, որ շատ անգամ էր փորձել «հեթանոսական ծաղրը» դուրս հանել քննարկումից և ձերբազատել թեթևամտությունից: Ազդեցիկ Օլիվեր Կրոմվելը սուրբծննդյան հիմների հիմքերի հակահեթանոսական քարոզներ էր կարդում: Նա դեմ էր զարդարված ծառերին և ցանկացած ուրախ արտահայտությանը , որը պղծում էր «սուրբ իրադարձություն» հասկացությունը: 1659 –ին Մասաչուսեթսի օրենսդիր հավաքը ստորագրեց մի օրենք, որով տուգանում էին այն մարդկանց, ովքեր դեկտեմբերի 25-ին որևէ զարդարանքով աչքի կընկներին: Բացառություն էր եկեղեցին: Այս երևույթը շարունակվեց մինչև 19-րդ դարը, գերմանացի ու իռլանդացի էմիգրանտների ներհոսքը քայքայեց պուրիտանյան այդ դրվածքը:
1846 թվականին թագավորական ընտանիքի հայտնի անդմաները` Վիկտորյա թագուհին և նրա ամուսինը` գերմանացաի թագավոր Ալբերտը, իրենց երեխաների հետ տոնածառի մոտ արված նկարով հայտնվեցին նկարազարդ London News պարբերականի էջերում:
Ի տարբերություն թագավորական նախորդ ընտանիքի, Վիկտորյան իր արարքներով շատ հայտնի էր, և այն, ինչ կատարվում էր պալատում դառնում էր նորաձև ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև Ամերիկայի արևելյան հասարակության մեջ: Սուրբծննդյան ծառն ընդունվեց:
1890-ականներին Սուրբ ծնունդի զարդարանքները գալիս էին հիմնականում Գերմանիայից, իսկ տոնածառի համբավն ԱՄՆ-ում գնալով մեծանում էր: Հատկանշական է, որ եվրոպացիները նախընտրում էին 4 ֆուտ երկարութամբ ծառեր, մինչդեռ ամերիկացիներին դուր էր գալիս, որ սուրբծննդյան ծառերը գետնից հասնում էին մինչև առաստաղ:
20-րդ դարում նկատվեց, որ ամերիկացիներն իրենց ծառերը զարդարում են ձեռքի աշխատանքով արված զարդարանքներով, մինչդեռ գերմանա-ամերիկյան ցանցը շարունակում էր դրա համար օգտագործել խնձորներ, ընկույզներ և մարցիպանի թխվածքներ: Ավելի ուշ միացավ պոպկոռնը` լրացնելու համար գունային բացն ու միահյուսվելու հատապտուղների ու ընկույզների հետ: Էլեկտրականությունը հնարավորություն տվեց տոնածառերին շողալու որքան հնարավոր է՝ երկար ժամանակ: Այսպես սուրբծննդյան ծառեր հայտնվեցին նաև երկրի քաղաքային հրապարակներում, և այն ունենալը դարձավ ամերիկյան ավանդույթներից մեկը:
Ռոկֆելլեր կենտրոնի տոնածառը
Ռոկֆելլեր կենտրոնի տոնածառը տեղադրված է Ռոկֆելլեր կենտրոնում Հինգերորդ պողոտայից դեպի արևմուտք` Նյու-Յորքի 47-րդ և 51-րդ փողոցների խաչմերուկում:
Այս տոնածառը վերաբերում է Դեպրեսիայի շրջանին: Ռոկֆելլեր կենտրոնի ամենաբարձր տոնածառը` 100 ֆուտ, տեղադրվել է 1948-ին և բերված է եղել Քիլլինգվորթից:
Առաջին ծառն այս կենտրոնում դրվել է 1931 թվականին: Դա մի փոքր, անպաճույճ ծառ էր, որը դրվել էր շինհրապարակում շինարարների կողմից: Երկու տարի անց նույն տեղում դրվեց ծառ, որն այդ անգամ արդեն լույսերով էր: Այս օրերին Ռոկֆելլեր կենտրոնի գիգանտը ծանրաբեռնված է շուրջ 25000 լուսային կտորներով:
Աղբյուրը` History of Christmas Trees
Комментариев нет:
Отправить комментарий