Հիերոնիմոս Բոսխը հոլանդացի
նշանավոր գեղանկարիչ է, ով հրաշալի կերպով կարողացել է իր նկարներում համադրել միջնադարյան
ֆանտաստիկային, ֆոլկլյորին, փիլիսոփայական առակներին ու երգիծանքին բնորոշ գծերը: Բոսխը
հանդիսանում է Եվրոպայում բնանկարային ու ժանրային գեղանկարչության հինադիրներից մեկը:
Այս գեղանկարչի գործունեությունը
մինչ օրս էլ մնում է հուզող, խորհրդավոր ու արդի: Բոսխի մահից շուրջ չորս հարյուր տարի
անց սյուրռեալիստները նրան կնքեցին «սարսափների պատվավոր պրոֆեսոր» անվամբ: Նրանք համարում
էին, որ Բոսխը «իր նկարներում ներկայացրել է իր ժամանակների բոլոր վախերը…
արտացոլել
է միջնադարի ավարտի աբսուրդի հասնող աշխարհայացները, տեղի ունեցող կախարդանքներն ու
սատանայությունները»:
Հիերոնիմոս վան Աքենի ստեղծագործական
ճանապարհը կապված է իր հարազատ քաղաքի` Հերթոգենբոսի հետ, որը մոտ է Բելգիայի հետ ունեցած
սահմանին: Հենց այս քաղաքի անվանումն էլ ազդեցություն է ունեցել նկարչի` «Բոսխ» կեղծանվան
ձավորման վրա: Նա ծնվել է մոտավորապես 1460 թվականին նկարիչների ընտանիքում: Գեղանկարչությամբ
զբաղվել է Բոսխի պապը` Յան վան Աքենը և նրա երկու եղբայրները, երկու հորեղբայրները,
հայրը` Անտոնիս վան Աքենը, և եղբայրը` Գոսսենը, ով 1478 թվականին ժառանգեց իր հոր արվեստանոցը:
Հիերոնիմոսի մայրը սերում է փորագրիչի ընտանիքից: Բոսխը մանկուց շրջապատված է եղել
նկարչական մթնոլորտով:
Բոսխը սովորել է հոլանդական
Հառլեմ ու Դելֆտե քաղաքներում: Այդ տարիներին նա ծանոթանում է Ռոգիրա վան դեր Վեյդենի,
Դիրկ Բոութսի, Հերթգեն տոտ Սինթ Յանսի արվեստներին: Վորհիշյալ արվեստագետներն էլ իրենց
ազդեցությունն են ունենում Բոսխի վրա, որն արտացոլվում է նկարչի գործունեության տարբեր
փուլերում: 1480 թվականին Բոսխը վերադառնում է հայրենի քաղաքը:
Հաջորդ տարի Հիերոնիմոս Բոսխը
ամուսնանում է Ալեյդ Գոյարթս վան դեր Մերվեյի հետ: Այդ աղջիկը, ով սերում էր հարուստ ու նշանավոր ընտանիքից, տվեց ամուսնուն
ավելի սոլիդ կարգավիճակ:
Հիերոնիմոսի ամուսնությունը
երջանիկ չէր համարվում, որովհետև նրանք չունեին երեխաներ: Սակայն նյութական տեսանկյունից
այն նկարչին ապահովված դարձրեց: Տվեց նրան անկախություն հասարակության մեջ. անգամ պատվերներն
իրականացնելիս, նա իրեն կարող էր թույլ տալ
նկարել այն, ինչ ինքն էր ուզում:
Բոսխի ոչ մի աշխատանք իր կողմից
թվագրված չէ: Այդ իսկ պատճառով, ենթադրվում է, որ իր առաջին հայտնի նկարները, որոնք
կրել են երգիծական բնույթ, վերաբերում են 1470-ականների կեսերին: 1475-1480 թվականներին
արված ներքոհիշյալ նկարները` «Յոթ մահացու մեղքերը», «Ամուսնություն Կանում», «Աճպարարը», և «Հիմարության օպերացիան», ունեն հեգնանքի ու երգիծանքի տարրերով ողողված խրատական բնույթ:

Դրանք շատ չեն նաև «Հիմարության
օպերացիան» և «Աճպարարը» նկարներում, որտեղ նկարիչը ցույց է տալիս, թե ինչպես են ավազակները`
այդ թվում միանձնուհու հանդերձանքով, օգտվում
մարդկային միամտությունից:
Շատ ավելի սուր կերպով Բոսխը
հեգնում է եկեղեցականներին իր «Հիմարների նավակը» նկարում(1490-1500թթ.), որտեղ հարբած միանձնուհին ու կուսակրոնը երգում են հասարակ
մարդկանց խմբում փոքրիկ ու աղմկոտ նավակում: Կտրուկ կերպով քննադատելով անբարոյական
հոգևորականությանը` Բոսխը, այնուամենայնիվ, չի համարվում հերետիկոս, ինչպես պնդում
էր գերմանացի արվեստաբան Ֆռենգլերը: Չնայած Աստծուն ըմբռնելու իր ճանապարհը Հիերոնիմոս
Բոսխը փնտրում է ոչ պաշտոնական եկեղեցում:
Комментариев нет:
Отправить комментарий