Իտալիան պետություն է Եվրոպայի հարավում, Միջերկրական ծովի կենտրոնում: Սահմանակցում
է Ֆրանսիային`
հյուսիս-արևմուտքից,
Շվեյցարիային ու Ավստրիային` հյուսիսից,
Սլովենիային` հյուսիս-արևելքից: Ունի նաև ներքին սահմաններ Վատիկանի և Սան Մարինոյի հետ:
Զբաղեցնում է Ապենինյան
թերակղզին, Բալկանյան
թերակղզու մի մասը, Պադանի հարթավայրը, Ալպերի հարավային հատվածը, Սարդինիա, Սիցիլիա և մի շարք փոքր կղզիներ:
Մայրաքաղաք` Հռոմ
Տարածք` 309 հզ քառ.կմ
Բնակչություն`61 միլիոն մարդ
Պաշտոնական լեզու` իտալերեն
Դրամական միավոր` եվրո
Խոշոր քաղաքներ` Հռոմը, Պալերմոն, Միլանը, Նեապոլը
Տնտեսությունը
Իտալիան ինդուստրացվել է եվրոպական մյուս երկրներից համեմատաբար
ավելի ուշ և մինչ երկրորդ համաշխարհային
պատերազմը հիմնականում
եղել է ագրարային երկիր: Սակայն 1950-ից հետո նրա արդյունաբերությունն այնպիսի արագ տեմպերով է զարգացել, որ 2010-ին արդեն երկրի արդյունաբերությանն էր հասնում ՀՆԱ-ի մոտավորապես
30 տոկոսը, իսկ գյուղատնտեսությանը` 2 տոկոս: Իտալիայի տնտեսությունն
աստիճանաբար դիվերսիկանացվեց` սննդի ու տեքստիլ արտադրությունից անցնելով մեքենաշինության, սև մետաղաձուլության ու քիմիայի:
Իտալիայի տնտեսությունը կտրուկ փոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից
հետո: Ագրարայինից
այն դարձավ արդյունաբերական` դրա շնորհիվ մտնելով արդյունաբերական զարգացած երկրների ութնյակ: Երկրի տնտեսական
նման աճը կապված էր այն հանգամանքով,
որ մեծ տեղ տրվեց ընտանեկան փոքր ու միջին կազմակերպությունների զարգացմանը:
Հենց սա էլ երկրի տնտեսության զարգացման
պատճառներից մեկն էր. ոչ թե ինչ-որ խոշոր կազմակերպության ստեղծումը,
այլ տնտեսական
կազմակերպության որևէ ձևի հիմնումը, որը բաց կլիներ բոլորի համար:

Իտալիայի բնական ռեսուրսները
բազմազան են: Օգտակար որոշ ռեսուրսների պաշարները
շատ չեն, իսկ դրանց գտնվելու վայրերը բաշխված են անհավասարաչափ: Այս գործոնը արդյունահանման առաջ նոր խնդիրներ է առաջացնում:
Այսպես, 1982 թվականին այդ պատճառով դադարեցրին երկաթաքարի
արդյունահանումը: Երկիրն առավել հարուստ է գրանիտով, տուֆով, մարմարով և կապարի ու ցինկի հանքերով: Երկրորդ տեղում սնդիկի հանքերն են, որոնցով ավելի հարուստ է Տոսկանայի շրջանը: Սիցիլիա կղզին էլ աչքի է ընկնում ծծումբի, կուպրի մեծ պաշարներով:
Մարմարն արդյունահանում են հիմնականում Կարրարա քաղաքում: Լիգուրիայում ու Կենտրոնական Իտալիայում
հանդիպում են մանգանի ոչ մեծ պաշարներ, իսկ ահա բոքսիտը, որը տևական ժամանակ արդյունահանվում էր Ապուլիայում, այժմ ամբողջությամբ սպառվել է:
Իտալիան հարուստ է նաև ջրային ռեսուրսներով, որոնք մեծ դեր են խաղում ոչ միայն էլեկտրոէներգիայի հարցում, այլև տուրիզմի ոլորտում: Պադանի հարթավայրում, Սիցիլիայում,
և երկրի արևելյան ափամերձ հատվածներում կան նավթի հանքեր, որոնք սակայն բավարարում են երկրի պահանջների
ընդամենը 2 տոկոսը: Իտալիայի տնտեսության
զարգավման համար կարևոր նշանակություն
ունեն բնական գազի ռեսուրսները,
որոնք գտնվել են Ապենինյան
թերակղզու կենտրոնական,
հարավային ու հյուսիսային հատվածներում,
Պադանի հարթավայրում,
ինչպես նաև Սիցիլիա թերակղզում:
Այսպիսով, Իտալիան բավականին
հարուստ է բնական ռեսուրսներով:
Եվ չնայած այս հանգամանքին,
դրանք ոչ ամբողջությամբ են յուրացվել: Երկիրն առավել հարուստ է շինարարական
նյութերերի ու սնդիկի հանքերով, իսկ ահա էներգառեսուրսները ունեն որոշակի պակաս: Երկրի բնական ռեսուրսները բավականցնում
են ոչ միայն բնակչության
պահանջները, այլև արտահանվում են այլ երկրներ: Իտալիայի բնական հարուստ պոտենցիալն
ու Ալպերի հիդրոռեսուրսներն այսօր անխոս ունեն բավականին մեծ արժեք և իրենցից ներկայացնում
են հսկայական
նշանակություն երկրի տնտեսության զարգացման
համար:
Քիմիական արտադրության կենտրոնը երկրում Միլանն է: Նավթամեխանիկական կոմբինատների
մեծ մասը կենտրոնացած է ծովային շրջաններում`
Պորտո-Մարգերա, Բրինդիզի, Ջելա, Նեապոլ, Կալյարի: Իտալիան աչքի է ընկնում նաև կոշիկի ու հագուստի իր արտադրությամբ:
Իտալիայի տնտեսության մեջ էական նշանակություն
ունի նաև տուրիզմը: Ամեն տարի այստեղ են գալիս շուրջ 50 մլն զբոսաշրջիկներ(գրեթե այնքան, որքան բնակչություն կա Իտալիայում): Հիմնականում
նրանք գնում են Հռոմ, Ֆլորենսիա. Վենետիկ. Միլան: Այստեղ զարգացած է նաև «շոփինգային
տուրիզմը»:
Գերմանիայից հետո իր բնակչությամբ Իտալիան երկրորդն է: Իտալիային բնորոշ է զանգվածային
էմիգրացիան: Այստեղից տարեկան հեռանում են տասնյակ հազարավոր բնակիչներ:
Սա գալիս է գյուղացիների
ու գործազուրկների ծանր պայմաններից, ինչպես նաև աշխատանք ունեցողների ցածր աշխատավարձերից:
Բնակչության ավելի քան 12 տոկոսը կենտրոնացած
է 4 ամենամեծ քաղաքներում, որոնցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 1մլն բնակիչ: Դրանք են Հռոմը` 2.9 մլն, Միլանը` 1.8մլն, Նեապոլը` 1.6 մլն և Թուրինը` 1.2 մլն:
2002 թվականին գործազրկություն Իտալիայում
կազմում էր 9.1 տոկոս: Եվ հենց այս հանգամանքն է համարվում է արտագաղթի գլխավոր պատճառ: Գործազրկությունն անդրադառնում
է նաև երկրի տնտեսության
վրա: Ըստ հաշվարկի մեկ շնչին հանսում է ՀՆԱ-ից 25 հազար դոլար, իսկ իտալացու միջին կենսամակարդակը բավականին
բարձր է համեմատած զարգացող երկրների հետ: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում
է այն հանգամանքը, որ արտագաղթի պատճառ դառնում են գործազրկությունն ու ցածր աշխատավարձը:
Տեխնոլոգիաներն այստեղ զարգանում
են ոչ դինամիկ, ինչն էլ իր հերթին բերում ինտելեկտուալ մասսայի արտահոսքին: Երիտասարդ
ուսանողներն ու շրջանավարտները հեռանում են երկրից այլ երկրներում
իրենց գործունեության համար առավել հարմար պայմաններ որոնելու նպատակով:
Ամենից շատ իտալացիներ
ընդունում է Ավստրալիան: Նրան հաջորդում են Եվրոմիության երկրներնն
ու ԱՄՆ-ն:

Ներգաղթածները համաձայնվում են աշխատել շատ ավելի քիչ աշխատավարձով, քան երկրի բուն բնակչությունը: Սակայն այս փաստը մինաշանակ դրական ընդունել Իտալիայի համար պետք չէ: Շատ օտարերկրացիներ հաստատվում
են այստեղ անօրինական, ինչն էլ իր հերթին բերում է գործազրկության ցուցանիչի
բարձրացմանը:
Комментариев нет:
Отправить комментарий