Մարդը ծնվում է, որպեսզի հասկանա կյանքը, և ամեն ինչ նրա ձեռքում է: Նա կարող է բաց թողնել կյանքը: Նա կարող է շարունակել շնչել, շարունակել ուտել, ծերանալ, շարժվել դեպի գերեզմանը, բայց դա կյանք չէ, դա աստիճանական մահ է: Օրորոցից մինչև գերեզման… աստիճանական մահ է՝ յոթանասուն տարի տևողությամբ: Եվ քանի որ շրջապատում միլիոնավոր մարդիկ մեռնում են այս աստիճանական դանդաղ մահով, դու էլ ես սկսում ընդօրինակել նրանց: Երեխաները սովորում են շրջապատից, իսկ մենք շրջապատը բաղկացած է մեռածներից:
Գլխավոր էջ
суббота, 17 августа 2013 г.
вторник, 13 августа 2013 г.
Հին ու Նոր աշխարհի լեզուն
Ահա փաստեր իսպաներենի մասին, որոնք ձեզ կարող են հետաքրքիր թվալ.
Իսպաներենն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը ըստ այն մարդկանց քանակի, որոնց համար այս լեզուն հանդիսանում է որպես մայրենի լեզու` 329 միլիոն: Այն փոքր-ինչ առաջ է անգլերենից` 328 մլն, սակայն բավականին զիջում է չինարենին` 1,2մլրդ:
Իսպաներենը մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ: Այս լեզվաընտանիքի լեզուներով խոսում է աշխարհի 1/3 մասը:
Իսպաներենը մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ: Այս լեզվաընտանիքի լեզուներով խոսում է աշխարհի 1/3 մասը:
суббота, 10 августа 2013 г.
Ամենակարող լուսատուները
Եթե դուք անտարբեր չեք արևելյան հեքիաթների
հանդեպ և ցանկանում եք լցվել սիրո ու ջերմության ոգով, ապա այս իրադարձությունը
հենց ձեզ համար է:
Թայլանդը հայտնի է դեռ հնից եկող իր
ավանդույթների բազմազանությամբ, բայց դրանցից ամենահայտնին երկնային լուսատուների
փառատոնն է, որի ականատեսը ձգտում են դառնալ ոչ միայն տեղի բնակչները, այլև`
բազմաթիվ զբոսաշրջիկներ:
вторник, 9 июля 2013 г.
Ոճիր և պատիժ: Վերլուծության փորձ
Միանգամից ասեմ` «Ոճիր և պատիժ» վեպն ամբողջությամբ կարդացի միայն երրորդ փորձից: Ու չնայած շատերից էի որպես խորհուրդ լսել կարդալ այս գիրքը ավելի ուշ տարիքում, այնուամենայնիվ, կարդացի ու հիմա փորձում եմ վերլուծել: Չեմ ստի` երկու անգամ էլ կարդացել եմ առանց ոգևորվածության ու մեծ ցանկության, մոտեցել եմ գրքին որպես «հերթական»: Ու հենց սա էլ դարձել է
երկու անհաջող փորձերիս պատճառը. Դոստոևսկի պիտի կարդաս հատուկ պատրաստված հոգեվիճակում, թե չէ տողերը քեզ կթվան անհետաքրքիր ու անբովանդակ:четверг, 23 мая 2013 г.
Մեջբերումներ Դոստոևսկու ստեղծագործություններից
Իմ լիբերալը հասել է նրան, որ ժխտում է հենց իրեն`
Ռուսաստանին, այսինքն ատում է ու ծեծում իր մորը: Դժբախտ ու անհաջող ցանկացած փաստ նրա մեջ առաջացնում է ծիծաղ, մեկ-մեկ էլ` հիացմունք: Նա ատում է ժողովրդական ավանդույթները, ռուսական պատմությունը, ամեն ինչը: Եթե նրա համար կա արդարացում, ապա դա այն է, որ նա չի հասկանում, թե ինչ է անում ու Ռուսաստանի հանդեպ իր ատելությունը ընդունում է որես պտղաբեր լիբերալիզմ: (Ապուշը)
Կատարելության հասնելու համար ի սկզբանե պետք է շատ բան չհասկանալ: (Ապուշը)
Подписаться на:
Сообщения (Atom)



