Գլխավոր էջ

четверг, 23 мая 2013 г.

Մեջբերումներ Դոստոևսկու ստեղծագործություններից

Իմ լիբերալը հասել է նրան, որ ժխտում է հենց իրեն` Ռուսաստանին, այսինքն ատում է ու ծեծում իր մորը: Դժբախտ ու անհաջող ցանկացած փաստ նրա մեջ առաջացնում է ծիծաղ, մեկ-մեկ էլ` հիացմունք: Նա ատում է ժողովրդական ավանդույթները, ռուսական պատմությունը, ամեն ինչը: Եթե նրա համար կա արդարացում, ապա դա այն է, որ նա չի հասկանում, թե ինչ է անում ու Ռուսաստանի հանդեպ իր ատելությունը ընդունում է որես պտղաբեր լիբերալիզմ: (Ապուշը)

Կատարելության հասնելու համար ի սկզբանե պետք է շատ բան չհասկանալ: (Ապուշը)

суббота, 13 апреля 2013 г.

Օսկար Ուայլդ. Բնորդ միլիոնատերը


Եթե հարուստ չես, ոչ մի բանի հանդեպ չես կարող մեղմ լինել: Վեպերը հարուստների արտոնությունն են, բայց ոչ մի կերպ չեն կարող լինել անգործների մասնագիտությունը: Աղքատները պետք է լինեն պրակտիկ և տաղտկալի: Ավելի լավ է ունենալ տարեկան եկամուտ, քան լինել հրաշալի երիտասարդ:
Հենց սրանք են ժամանակակից կյանքի մեծ ճշմարտությունները, որոնք ոչ մի կերպ չկարողացավ ըմբռնել Հյուի Էրսկինը: Խեղճ Էրսկին:
Չնայած պետք է խոստովանել, որ հոգեկան տեսանյունից նա որոշակիորեն ոչնչով չէր առանձնանում: Իր կյանքի ընթացքում ոչ մի սրամիտ կամ չար բան չի ասել: Բայց փոխարենը շագանակագույն մազերը, ճիշտ կերպարներն ու մոխրագույն աչքերը նրան, պարզապես, գեղեցիկ էին դարձնում:

четверг, 21 марта 2013 г.

Հիվանդ հասարակությունը




Կարծրատիպերի մեջ ապրելը հեշտ չէ, հատկապես, երբ հոգով, սրտով դեմ ես դրանց, երբ ուզում ես դուրս գալ այդ կաղապարներից ու փրկվելուց հետո բուժել նաև հիվանդ հասարակությանը:
Հիվանդ հասարակության հիվանդ անդամները կարծրատիպերը դարձնում են իրենց սկզբունքները: Եթե ինչ-որ կերպ փորձես նրանց հասկացնել, որ դրանք բացի իրենց կապանքների մեջ դնելուց, ուրիշ գործառույթ չունեն, ապա միանգամից կհամարվես վերին աստիճանի շեղված մեկը:Հասարակության մի շերտի մոտ լայնախոհությանը եկել է փոխարինելու տգիտությունն ու քաղքենիությունը. սա ստեղծում է բարոյականության իր չափանիշները, բոլորին դիտարկելով հենց իր տեսանկյունից:

четверг, 14 февраля 2013 г.

Նա


Եթե մենք իմանայինք, թե ապագայում մեզ ինչ է սպասվում, գուցե ապրելու ցանկություն էլ չմնար:
Նույնն է եղել նաև անցյալում ու կլինի ապագայում:
Նրա դեմքն ու դրա մի շարք հետաքրքիր արտահայտությունները դեռ հիշում եմ: Հիշում եմ հատկապես այն ժամանակ, երբ տարվում եմ ընթերցանությամբ: Երևի գրքերում նկարագրվող շատ բաներ, թեկուզ մանրուքներ նմանեցնում եմ նրա կյանքի որոշ դրվագների հետ: