Գլխավոր էջ

суббота, 13 апреля 2013 г.

Օսկար Ուայլդ. Բնորդ միլիոնատերը


Եթե հարուստ չես, ոչ մի բանի հանդեպ չես կարող մեղմ լինել: Վեպերը հարուստների արտոնությունն են, բայց ոչ մի կերպ չեն կարող լինել անգործների մասնագիտությունը: Աղքատները պետք է լինեն պրակտիկ և տաղտկալի: Ավելի լավ է ունենալ տարեկան եկամուտ, քան լինել հրաշալի երիտասարդ:
Հենց սրանք են ժամանակակից կյանքի մեծ ճշմարտությունները, որոնք ոչ մի կերպ չկարողացավ ըմբռնել Հյուի Էրսկինը: Խեղճ Էրսկին:
Չնայած պետք է խոստովանել, որ հոգեկան տեսանյունից նա որոշակիորեն ոչնչով չէր առանձնանում: Իր կյանքի ընթացքում ոչ մի սրամիտ կամ չար բան չի ասել: Բայց փոխարենը շագանակագույն մազերը, ճիշտ կերպարներն ու մոխրագույն աչքերը նրան, պարզապես, գեղեցիկ էին դարձնում:

Տղամարդկանց շրջանում նա ուներ նույն հաջողությունը, որն ուներ նաև կանանց շրջանում: Եվ տիրապետում էր բոլոր հնարավոր տաղանդներին, բացի գումար վաստակելու տաղանդից:
Հայրը նրան էր թողել իր ասպետական սուսերն ու «Արշավանքներ դեպի Իսպանիան» տասնհինգ հատորով: Առաջինը Հյուին կախեց հայելու մոտ, իսկ երկրորդը դրեց դարակի մեջ` Ռաֆֆի ուղեցույցի և Բեյլիզ մեգեզինի հետ, ինքն էլ սկսեց ապրել տարեկան 200 ֆունտով, որը նրան էր թողնում ծեր հորաքույրը:
Ամեն ինչ փորձեց: Վեց ամիս խաղաց բորսայում, բայց թեթև թիթեռնիկը, բախվում էր ցուլերին ու արջերին: Մոտավորապես նույնքան ժամանակ էլ զբաղվում էր թեյի առևտրով, բայց դա էլ շուտով նրան ձանձրացրեց: Այնուհետև փորձում էր վաճառել չոր խերես: Բայց դա էլ երկար չտևեց` խերեսը շատ չոր դուրս եկավ: Վերջապես` նա դարձավ ուղղակի ոչինչ` նուրբ, դատարկ երիտասարդ` հիանալի կերպարով , բայց առանց որոշակի զբաղմունքների:
Բայց ինչն էր ավելի վատացնում վիճակը` նա սիրահարված էր: Աղջիկը, ում նա սիրում էր, Լաուրա Մերտոնն էր` պաշտոնաթող գնդապետի դուստրը, ով անվերադարձ վատնել էր ճիշտ մարսողությունն ու լավ տրամադրությունը Հնդկաստանում: Լաուրան պաշտում էր Հյուին, իսկ վերջինս պատրաստ էր համբուրել նրա կոշիկների կապիչները: Նրանք կլինեին Լոնդոնի ամենագեղեցիկ զույգը, բայց իրենց հոգում ոչ մի գրոշ չունեին: Գնդապետը, չնայած, շատ էր սիրում Հյուին, նշանադրության մասին ոչինչ չէր ուզում լսել:
-Եկեք ինձ մոտ, հարգելիս, երբ Ձեզ մոտ կլինի Ձեր սեփական տաս հազար ֆունտը: Այն ժամանակ էլ կխոսենք,- ասում էր նա միշտ:
Այդպիսի օրերին Հյուն շատ մռայլ տեսք ուներ և իր մխիթարությունը պետք է գտներ Լաուրայի մոտ:
Մի առավոտ, գնալով Հոլլանդ-պարկ, որտեղ ապրում էին Մերտոնները, նա մտավ բարևելու իր մեծ բարեկամ Ալեն Տրևորին: Տրևորը նկարիչ էր: Ճիշտ է` մեր օրերում ոչ մեկը չի փախչում այդ ճակատագրից, բայց Տրևորը նկարիչ էր այդ բառի իրական իմաստով, իսկ այդպիսիք այդքան էլ շատ չեն:
Նա տարօրինակ էր ու կոպիտ, նրա երեսը ծածկում էին պեպենները, գզգզված ու կարմիր մորուքը: Բայց բավական էր ձեռքն առնել վրձինը, և նա դառնում էր իսկական վարպետ, իսկ նրա նկարները պատրաստակամորեն գնվում էին:
Հյուն իրեն շատ էր դուր գալիս, սկզբում, ճիշտ է, հրաշալի արտաքինի համար: «Միակ մարդիկ, որոնց հետ նկարիչը պետք է ծանոթ լինի,-միշտ ասում էր նա,- պետք է լինեն գեղեցիկ ու հիմար. նրանց նայելը գեղագիտական հաճույք է, իսկ նրանց հետ զրուցելը ուղեղի հանգիստ: Միայն դենդիներն ու կանայք են կառավարում աշխարհը, գոնե պետք է կառավարեն աշխարհը»:
Բայց երբ նա մոտիկից ծանոթացավ Հյուի հետ, նա պակաս չսիրեց նրա կենդանի և ուրախ բարքերը, նրա շնորհակալ ու սանձարձակ հոգին, և նրա առաջ բացեց անսահման մուտք դեպի իր արվեստանոցը:
Երբ Հյուն մտավ, Տրևորը վերջին շտկումներն էր անում աղքատի դիմանկարի վրա: Ինքը` աղքատը կանգնած էր արվեստանոցի անկյունում: Դա մի կուզիկ ծերուկ էր` ամենախեղճ տեսքով, իսկ նրա դեմքը կարծես կնճռոտված մագաղաթ լիներ: Նրա ուսերին գցած էր շագանակագույն կոպիտ վերարկու` ամբողջովին քրքված, ցնցոտիներ, երկարաճիտք կոշիկները մաշված էին, մի ձեռքով նա ապավինել էր փայտիկին, իսկ մյուսով բռնել էր գլխարկը` ողորմություն խնդրելու համար:
-Ինչ զարմանալի բնորդ է,- շշնջաց Հյուին` բարևելով իր ծանոթին:
-Զարմանալի՞ բնորդ,-գոռաց Տրևորը ամբողջ ձայնով,-Է՞ լ ինչ կուզեիր: Այսպիսի աղքատների ամեն օր չես հանդիպի: Une trouvaille, mon cher!(Պարզապես գտածո, ընկերս): Կենդանի Վելասկես:Ինչպիսի քանդակ կստեղծեր նրանից Ռեմբրանդտը:
-
Խեղճ,- ասաց Հյուին,- ինչ դժբախտ տեսք ունի: Բայց ես կարծում եմ, որ ձեր` նկարիչներիդ համար, նրա դեմքը նրա արժանիքն է:
-Իհարկե,-ասաց Տրևորը,- դուք աղքատից չեք պահանջի, որ նա երջանիկի տեսք ունենա, այնպես չէ՞:
-
Որքա՞ ն է ստանում բնորդը դիրք ընդունելու համար,-հարցրեց Հյուին` ավելի հարմար տեղավորվելով բազմոցին:
-
Մեկ շիլլինգ ժամում:
-Իսկ որքա՞ ն եք Դուք ստանում Ձեր նկարի համար, Ալեն:
-
Օ, սրա համար ես կստանամ երկու հազար:
-Ֆու՞ նտ:
-
Ոչ, գինեյ: Նկարիչներին, պոետներին և բժիշկներին միշտ գինեյներով են վճարում:
-Դե, այդ դեպքում, կարծում եմ, որ բնորդները նկարիչների հոնորարներից պետք է ստանան որոշակի տոկոս,-գոռաց Հյուին` ծիծաղելով,- նրանք ձեզանից քիչ չեն աշխատում:
-Հիմարություն, հիմարություն: Դուք միայն մտածեք, թե որքան աշխատանք է պահանջում ներկերի դարսումը, մոլբերտի մոտ օրերով կանգնելը: Ձեզ համար, Հյուի, իհարկե, հեշտ է խոսելը, բայցվստահեցնում եմ Ձեզ` լինում են րոպեներ, երբ արվեստը գրեթե հասնում է ֆիզիկական աշխատանքի արժանիքին: Բայց Դուք չպետք է խոսեք, ես զբաղված եմ: Ծխախոտ ծխեք և հանգիստ նստեք:
Շուտով ներս մտավ սպասուհին և զեկուցեց Տրևորին, որ եկել է շրջանակներ պատրաստողը և ուզում է խոսել իր հետ:
-Չփախչեք Հյուի,-դուրս գալով սենյակից` ասաց Տրևորը,- ես հիմա կգամ:
Ծեր աղքատն օգտվեց Տրևորի բացակայությունից և հանգստանալու համար մի ակնթարթ նստեց փայտե նստարանին, որը դրված էր նրա առջև: Նա այնքան ջարդված ու դժբախտ տեսք ուներ, որՀյուին չէր կարող նրա հանդեպ խղճահարություն չզգալ: Նա իր գրպաններում սկսեց գումար փնտրել:
Նա գտավ միայն ոսկի և մի քանի կոպեկ: «Խեղճ ծերուկ,-մտածում էր նա ինքն իրեն,- նա այս ոսկու կարիքն ավելի շատ ունի, քան ես, բայց մոտակա երկու շաբաթները ես ստիպված եմ յոլա գնալառանց գումար տվողների»: Եվ նա վեր կացավ ու ոսկին դրեց աղքատի ձեռքի մեջ:
Ծերուկը ցնցվեց, և հազիվ նշմարվող ժպիտն առկայծեց նրա գունատ շրթունքներին:
-Շնորհակալ եմ Ձեզ, սըր,- ասաց նա,- շնորհակալ եմ:
Այդ պահին մտավ Տրևորը, և Հյուին ներողություն խնդրեց` հեշտությամբ կարմրելով իր արարքից: Նա մի օր անցկացրեց Լաուրայի հետ, նրանից լսեց խրատներ իր անմտության համար և պետք էոտքով գնար տուն:
Հենց նույն օրը երեկոյան, ժամը մոտ տասնմեկին, նա մտավ Palette Club և այնտեղ ծխելու համար նախատեսված վայրում բռնացրեց Տրևորին, ով մենակ սելստերյան ջրով ռեյնվեյն էր խմում:
-Դե ինչ, Ալեն, Դուք բարեհաջո՞ ղ ավարտեցիք Ձեր նկարը,-հարցրեց նա ծխելու ընթացքում: 
-
Ավարտեցի և դրեցի շրջանակի մեջ, հարգելիս,-պատասխանեց Տրևորը:-Ի դեպ, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Այդ ծեր բնորդը Ձեզանով շատ է հիացած: Ես ստիպված էի նրանպատմել Ձեզ վերաբերող բոլոր մանրամասնությունները. ով եք Դուք, որտեղ եք ապրում, ինչ եկամուտ ունեք, ինչ հայացքներ ապագայի նկատմամբ:
-Սիրելի Ալեն,-գոռաց Հյուին,- հնարավոր է` հիմա իմ տան մոտ նա ինձ է սպասում: Դե, իհարկե, Դուք միայն կատակում եք: Խեղճ ծերուկ: Ինչպես կուզենայի ես նրա համար մի բան անել: Ինձ ահավորէ թվում այն, որ մարդիկ կարող են այդքան դժբախտ լինել: Տանը ես ունեմ հին շատ շորեր, ի՞ նչ եք կարծում` դրանք նրան չեն սազի: Թե չէ նրա ցնցոտիները լրիվ քանդված են:
-
Բայց դրանց մեջ նա հիանալի տեսք ունի,-ասաց Տրևորը,- ես ոչ մի դեքում չէի համաձայնվի նրան նկարել ֆրակով: Այն, ինչը ձեզ համար աղքատություն, ինձ համար բնանկարային է: Բայց ամենդեպքում, ես նրան կփոխանցեմ Ձեր առաջարկը:
-Ալեն,-ասաց Հյուին լուրջ տոնով,-դուք` նկարիչներդ, անսիրտ մարդիկ եք:
-Նկարչի սիրտն իր գլուխն է,- ասաց Տրևորը,- և բացի այդ, մեր գործն է նկարել աշխարհն այնպիսին, ինչպիսին մենք այն տեսնում ենք, այլ ոչ այնպես, ինչպիսին մենք այն գիտենք: A chacun sonmétier(ամեն ինչին իրենը): Իսկ հիմա պատմեք ինձ` ինչպե՞ ս է Լաուրան: Ծեր բնորդը, կարելի է հենց այդպես էլ ասել, հետաքրքրված է նրանով:
-
Մի՞ թե ուզում եք ասել, որ Դուք նրան նաև դրա մասին եք պատմել,-հարցրեց Հյուին:
-
Իհարկե, պատմել եմ: Նա գիտի թե համառ գնդապետի, թե հրաշալի Լաուրայի և թե տաս հազար ֆունտի մասին:
-Ինչպես: Դուք այդ ծեր աղքատին եք վստահել իմ բոլոր մասնավոր գործե՞ րը,- գոռաց Հյուին` սկսելով կարմրել ու բարկանալ:
-
Հարգելիս,-ասաց Տրևորը ժպտալով,- այդ ծեր աղքատը, ինչպես որ Դուք նրան անվանեցիք, Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նա համարձակորեն վաղը կարող է գնել ողջ Լոնդոնը:Աշխարհի ամեն մայրքաղաքում ունի բանկային հաշվեհամար, ուտում է ոսկու վրա և, եթե պետք լինի, կխանգարի Ռուսաստանին պատերազմ հայտարարել:
-Ի՞ նչ եք ուզում ասել:
-
Այն, որ ծերուկին, ում Դուք տեսաք այսօր արվեստանոցում, ոչ այլ ոք է քան բարոն Հաուսբերգը: Նա իմ լավ բարեկամն է, գնում է իմ բոլոր նկարներըմեկ ամիս առաջ ինձնից պատվիրեց միդիմանկար, որտեղ ինքը կլիներ աղքատի կերպարում:Que voulez-vous? La fantaisie d’un millionaire!(Դե ի՞ նչ եք ուզում: Միլիոնատիրոջ երևակայություն): Եվ ես պետք է խոստովանեմ, որ նա հրաշալի տեսք ուներ ցնցոտիների մեջ, կամ, եթե ավելի ճիշտ է, իմ ցնցոտիների, քանզի այդ կոստյումը ես եմ գնել Իսպանիայում:
-
Բարոն Հաուսբերգը,-գոռաց Հյուին,-Աստված իմ, իսկ ես նրան ոսկի տվեցի:
Եվ նա ընկավ բազկաթոռի վրա խիստ շփոթված տեսքով:
-Դուք նրան ո՞ սկի եք տվել,- նա սկսեց բարձր ծիծաղել,- ախ, հարգելիս, Ձեր փողերը Դուք այլևս չեք տեսնի: Son affaire c’est l’argent des autres(Ուրիշների գումարները` նրա մասնագիտությունն է):
-
Կարծում եմ` կարող էիք ինձ գոնե տեղյակ պահել, Ալեն,-ասաց Հյուին,- թե չէ կարծես հիմար լինեի:
-Նախ և առաջ Հյուի,-ասաց Տրևորը,- ես երբեք չէի կարծի, որ Դուք աջ ու ձախ կվատնեք Ձեր գումարը: Ես հասկանում եմ, որ կարող էիք համբուրել լավիկ բնորդուհուն, բայց տալ անկերպար մի ծերուկի ոսկի` ի սեր Աստծո: Ես դա չեմ հասկանում: Եվ բացի այդ, այսօր ես բացի Ձեզանից ոչ ոքի չեմ ընդունում, և երբ Դուք եկաք, ես չգիտեի` կցանկանար արդյոք բարոն Հաուսբերգը, որ իր անունը բացվեր: Դուք հասկանում եք չէ, նա կոստյումով չէր:
-Ինչ հիմարն է նա ինձ հիմա համարում,- ասաց Հյուին:
-Ոչ մի նման բան, նա ամենաբարձր տրամադրությունն ուներ այն բանից հետո, երբ Դուք գնացիք: Նա անընդհատ ծիծաղում էր` մաքրելով իր կեղտոտ ձեռքերը: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու էր նա այդքան հետաքրքվում Ձեզանով, բայց հիմա ինձ ամեն ինչ պարզ է: Ձեր տվածը նա կդնի շրջանառության մեջ, կսկսի Ձեզ վճարել վեց ամիսը մեկ և իր բարեկամների համար կունենա հիանալի անեկդոտ:
-Ինչպես իմ բախտը չի բերում,- ասաց Հյուին,- Ինձ ոչինչ չի մնում անել, քան գնալ տուն և քնել: Եվ հարգելի Ալեն, ոչ մեկին այդ մասին մի պատմեք, խնդրում եմ: Թե չէ ես չեմ կարող հրապարակում երևալ:
-Հիմարություն: Դա միայն պատիվ կների Ձեր մարդամոտ բնությանը, Հյուի: Դե այդքան շուտ մի փախչեք, ծխեք ևս մեկ ծխախոտ և որքան ուզում եք պատմեք Լաուրայի մասին:
Բայց Հյուին չցանակացավ մնալ և գնաց տուն սարսափելի տրամդրությամբ` թոնելով ծիծաղող Տրևորին մենակ:
Հաջորդ առավոտը, նախաճաշի ժամանակ, նրան տվեցին մի քարտ`«Monsieur Gustave Naudin, de la part de M.le Maron Hausberg»(Մեսյե Գյուստավ Նոդեն` բարոն Հաուսբերգի հրամանով):
«Ակնհայտ է, նա հայտնվել է ներողություն խնդրելու համար»,-մտածեց Հյուին և հրամայեց սպասուհուն ընդունել այցելուին:
Սենյակ մտավ տարեց ճերմակահեր ջենտլմեն կանաչ ակնոցներով: Նա խոսում էր թեթև ֆրանսիական ակցենտով:
-Պատիվ ունեմ տեսնել մսյե Էրսինին:
Հյուին խոնարհվեց:
-Ես եկել եմ բարոն Հաուսբերգի կողմից,-շարունակեց նա,-բարոն
-Խնդրում եմ Ձեզ, սեր, փոխանցեք բարոնին իմ անկեղծ ներողամտությունը,-փնթփնթաց Հյուին:
-Բարոնը,-ասաց ծեր ջենտլմենը ժպտալով,- ասել է ինձ տալ Ձեզ այս նամակը,-և նա ձգեց տպված ծրարը:
Ծրարի վրա գրված էր. «Ամուսնական նվեր Հյուի Էրսկինին և Լաուրա Մերթոնին ծեր աղքատից», իսկ դրա ներսում դրված էր տաս հազար ֆունտ արժողությամբ չեկ:
Հարսանիքին Ալեն Տրևորը վարորդն էր, իսկ բարոնը հարսանեկան նախաճաշի սեղանի մոտ կենաց ասաց:
-Հարուստ բնորդները,-նկատեց Ալենը,- մեր օրերում բավականին հազվադեպ են հանդիպում, բայց, Աստված իմ, հարուստ բնությունները` ավելի հազվադեպ:

Թարգմանությունը` Լիլիթ Աղաջանյանի
Աղբյուրը`http://smartfiction.ru/

Комментариев нет:

Отправить комментарий