Գլխավոր էջ

четверг, 14 февраля 2013 г.

Նա


Եթե մենք իմանայինք, թե ապագայում մեզ ինչ է սպասվում, գուցե ապրելու ցանկություն էլ չմնար:
Նույնն է եղել նաև անցյալում ու կլինի ապագայում:
Նրա դեմքն ու դրա մի շարք հետաքրքիր արտահայտությունները դեռ հիշում եմ: Հիշում եմ հատկապես այն ժամանակ, երբ տարվում եմ ընթերցանությամբ: Երևի գրքերում նկարագրվող շատ բաներ, թեկուզ մանրուքներ նմանեցնում եմ նրա կյանքի որոշ դրվագների հետ:
Շատերի համար նա պարզ, հասարակ ու սովորական մարդ էր, չնայած, համոզված եմ, որ այդ շատերը պարզապես մարդկային նրա տեսակի մեջ չէին խորացելՄակերեսային առումով վերցրած բոլորս էլ նույնն ենք` ունենք բնավորության լավ ու վատ գծեր, մեզ հատուկ խոսելաձև ու վարք: Չգիտեմ ինչն էր ինձ ստիպել նրան համարել յուրահատուկ, գուցե ներշնչանքը: Ընդհանրապես ներշնչանքը ամենազորեղ երևույթն է և ունակ է անել թե լավն ու թե վատը:
Հասարակության աչքում նա գերբարդույթավորված մեկն էր, բայց հոգեպես նա միլիոնավոր անգամ ավելի ազատ ու անկախ էր, քան այդ նույն առանց բարդույթների մարդկանցից կազմված հասարակությունը: Ձևականությունների բացակայության պատճառով չարված քայլերն էին ընդունվում որպես բարդույթների արդյունք:Դրանք բարդույթներ չէին. Նա չէր ամաչում անել այս կամ այն բանը, որովհետև ճիշտ պահի գալուն պես նա կաներ ինչ որ խենթ ու համարձակ քայլ:
Սխալվում եք, եթե կարծում եք, որ նա փորձում էր հարմարվել իր շրջապատին: Նա հարմարվելու խնդիր ամենևին էլ չուներ: Նա ապրում էր հանգիստ, խաղաղ, առանց ավելորդ ձևականությունների, որոնք այդքան արդիական են հիմա: Ու նրա այդ վարմունքը ընկալվում էր իբրև գոռոզության ու շրջակա աշխարհի նկատմամբ արհամարհանքի դրսևորում: Էէէհ, նա չէր մտածում շրջապատի այդ կարծիքի մասին, բայց այդ նույն շրջապատի նկատմամբ անտարբեր չէր ու, չնայած կարծում էր, որ այդտեղ ամեն ինչ ծայրահեղացված է, այնուամենայնիվ, չէր ուզում կտրել իրեն ու այդ աշխարհին իրար կապող մնացած ու արդեն իսկ թուլացած թելերը:

Комментариев нет:

Отправить комментарий