Գլխավոր էջ

суббота, 23 ноября 2013 г.

Իտալիա. կղզիների երկիրը

Ընդհանուր ակնարկ
Իտալիան պետություն է Եվրոպայի հարավում, Միջերկրական ծովի կենտրոնում: Սահմանակցում է Ֆրանսիային` հյուսիս-արևմուտքից, Շվեյցարիային ու Ավստրիային` հյուսիսից, Սլովենիային` հյուսիս-արևելքից: Ունի նաև ներքին սահմաններ Վատիկանի և Սան Մարինոյի հետ
Զբաղեցնում է Ապենինյան թերակղզին, Բալկանյան թերակղզու մի մասը, Պադանի հարթավայրը, Ալպերի հարավային հատվածը, Սարդինիա, Սիցիլիա և մի շարք փոքր կղզիներ:
Մայրաքաղաք` Հռոմ
Տարածք` 309 հզ քառ.կմ
Բնակչություն`61 միլիոն մարդ
Պաշտոնական լեզու` իտալերեն
Դրամական միավոր` եվրո
 Խոշոր քաղաքներ` Հռոմը, Պալերմոն, Միլանը, Նեապոլը

четверг, 7 ноября 2013 г.

Ռուս գրականության սադոմազոխիստը



Ինչպիսի կին է հարկավոր Դոստոևսկի հանճարին


20-րդ դարի վերջում անգլիացի հոգեբանները, հետազոտությունների շարք անցկացնելով, բերեցին իդեալական կնոջ ընդհանրացրած բանաձևը: Համաձայն այդ բանաձևի` տղամարդու համար իդեալական է այն կինը, ով, առաջին հերթին, միշտ, կամ գրեթե միշտ, ասում է իր ամուսնուն «այո»: Երկրորդ հերթին դա այն կինն է, ով իր պահվածքի ցանկացած դրսևորմամբ հասկացնում է իր ամուսնուն, որ նա լավագույնն է աշխարհում: Այլ խոսքերով, ցույց է տալիս ամուսնուն, որ նա նրա համար Աստված է երկրային դրսևորմամբ:


Դոստոևսկու բախտը բերել է:

вторник, 5 ноября 2013 г.

Բալայանի մառազմը



Ի սկզբանե ասեմ` Բալայանի նամակն իմ մեջ վախ ներշնչեց երկու անգամ. առաջին անգամ, երբ նայեցի դրա ծավալին, երկրորդ անգամ, երբ փորձեցի ծանոթանալ բովանդակությանը:


Ո՞րն էր նրա ասելիքը: Ճանաչել ու ընդունել Արցախը որպես Ռուսաստանի դաշնության մի մա՞ս: Հիմա մի հարց. արդյո՞ք Արցախը հիմա հենց Ռուսաստանինը չէ: Եթե նայում ենք փաստացի ձևակերպմանը` ոչ:

четверг, 26 сентября 2013 г.

Գարսիա Մարկես` «Այդ օրերից մեկը»



Երկուշաբթին լուսացավ, տաք էր ու արևոտ. չէր անձրևում: Վաղ արթնանալու սովորություն ունեցող ատամանաբույժ դոն Աուրելիո Էսկոբարը, ով չուներ որևէ կոչում, բացեց իր աշխատասենյակը ժամը վեցին: Ապակե պահարանից հանեց մի արհեստական հավաքած ատամ, որը դեռ գիպսի մեջ էր, և սեղանի վրա դրեց մի ափաչափգործիքներ, որոնք դասավորեց մեծից՝ փոքր, աշխատասենյակին տալով ցուցահանդես-վաճառքի տեսք: Նա կրում էր գծավոր վերնաշապիկ՝ առանց օձիգի, վերնամասում կոճկված՝ ոսկեգույն կոճակով և տաբատ, որն ամրացված էր ձգվող ամրակներով:

Մարտի Լարնի` կենսագրական ակնարկ ու մտքեր

Մարտին Լարնին 20-րդ դարի ֆինն գրող ու լրագրող է: Ստեղծագործել է ինչես իր իրական անվան ներքո, այնպես էլ հորինված` Ասլան Նուորտի և Դան Աստեր կեղծանվամբ:
1948-1949 և 1951-1954 թվականներին ապրել է ԱՄՆ-ում:
Գրական գործունեությունը սկսել է որպես պոետ: Նրա առաջին «Հարգարժան աղքատներն ու նրանց գծավոր ընկերություն վեպը, որը գրվել է 1944-ին երգիծանք է 30-ականների ճգնաժամի հետևանքով սնանկացածների մասին:
Ահա մեջբերումներ նրա ստեղծագործություններից.