Գլխավոր էջ

четверг, 26 сентября 2013 г.

Գարսիա Մարկես` «Այդ օրերից մեկը»



Երկուշաբթին լուսացավ, տաք էր ու արևոտ. չէր անձրևում: Վաղ արթնանալու սովորություն ունեցող ատամանաբույժ դոն Աուրելիո Էսկոբարը, ով չուներ որևէ կոչում, բացեց իր աշխատասենյակը ժամը վեցին: Ապակե պահարանից հանեց մի արհեստական հավաքած ատամ, որը դեռ գիպսի մեջ էր, և սեղանի վրա դրեց մի ափաչափգործիքներ, որոնք դասավորեց մեծից՝ փոքր, աշխատասենյակին տալով ցուցահանդես-վաճառքի տեսք: Նա կրում էր գծավոր վերնաշապիկ՝ առանց օձիգի, վերնամասում կոճկված՝ ոսկեգույն կոճակով և տաբատ, որն ամրացված էր ձգվող ամրակներով:


Նա խիստ հայացք ուներ և նիհար էր, որը հազվադեպ էր համապատասխանում խուլերի հայացքին: Երբ բոլոր իրերն արդեն սեղանին էին, նա մոտեցրեց տաշող-փայլեցնող գործիքը իր ատամնաբուժական ճոճաթոռին ու սկսեց տաշել արհեստական ատամը: Թվում էր, թե դոն Աուրելիոն չէր մտածում այն մասին, թե ինչ է անում, ու, չնայած դրան, աշխատում էր համառորեն` անընդհատ սեղմելով տաշող-փայլեցնող գործիքի ոտնակը, նույնիսկ երբ դրա կարիքն ամենևին չկար: Ժամը ութից հետո նա փոքրիկ դադար վերցրեց, որպեսզի պատուհանից նայի երկնքին և տեսավ երկու հավազգի թռչուն, որոնք չորանում էին արևին՝ հարևան տան թակիչի վրա: Այնուհետև նա շարունակեց աշխատել` մտածելով, որ ճաշից հետո կանձրևի: Նրա տասնմեկամյա որդու անզուսպ ձայնը նրան միանգամից սթափեցրեց:


-Հայրի´կ: -Ի՞նչ է:


-Քաղաքապետն ասում է, որ հեռացնես նրա իմաստության ատամը:


-Ասա´ նրան, որ այստեղ չեմ:


Այդ պահին նա փայլեցնում էր մի ոսկե ատամ: Նա դա անում էր ձեռքերն իրարից հեռու պահած ու այն զննում էր կիսափակ աչքերով: Սպասասրահից լսվեց որդու բղավոցը:


-Քաղաքապետն ասում է, որ դու այստեղ ես, որովհետև լսում է քեզ: Ատամնաբույժը շարունակում էր զննել ատամը: Փայլեցված ատամը մյուս ավարտած գործերի կողքին սեղանին դնելուց հետո միայն՝ նա ասաց.


-Ավելի լավ:


Նա նորից իրեն հարմարեցրեց տաշող-փայլեցնող գործիքը: Իր գործերի համար նախատեսված իրերի ստվարաթղթե արկղից հանեց մի քանի տարբեր առարկաներ և սկսեց փայլեցնել ոսկին:


-Հայրի´կ:


-Ի՞նչ է:


Նա դեռ չէր փոխել իր դեմքի արտահայտությունը:


-Քաղաքապետն ասում է, որ եթե չհեռացնես նրա ատամը, նա կկրակի քո վրա: Առանց շտապելու, վերին աստիճանի հանգիստ շարժուձևով, նա դադարեց սեղմել ճոճաթոռի ոտնակները, վեր կացավ և սեղանի տակից հանեց մի արկղ, որտեղ կար ատրճանակ.


-Լավ,-ասաց,-ասա´ նրան, որ գա և կրակի ինձ վրա:


Առանց շտապելու, շատ հանգիստ շարժումներով, դադարեց սեղմել տաշող գործիքի ոտնակը, սարքը մի կողմ դրեց ճոճվող բազկաթոռից և ամբողջովին բացեց սեղանի ներքևի դարակը: Այնտեղ էր ատրճանակը:


-Լավ,- ասաց նա,- ասա նրան՝ թո՛ղ գա ինձ խփի:


Դոն Աուրելիոն ճոճաթոռով մոտեցավ դռանը` ձեռքը մոտ պահելով դարակի ծայրին: Քաղաքապետը հայտնվեց դռան շեմին: Նրա ձախ այտը սափրած էր, բայց մյուսը, որն ուռած էր ու ցավում էր, սափրած չէր երևի մոտ հինգ օր: Նրա թոշնած աչքերում ատամնաբույժը տեսավ բազում տառապալից գիշերների հուսալքվածություն: Մատների ծայրով փակեց դարակը և մեղմորեն ասաց.


-Նստե՛ք:


-Բարի օր,- ասաց քացաքապետը:


-Բարի օր,- իր հերթին բարևեց ատամնաբույժը:


Մինչ եռում էին գործիքները, քաղաքապետը, հարմարավետ թիկն տվեց աթոռին և իրեն ավելի լավ զգաց: Նա շնչում էր թարմ բույր: Դա մի անշուք սենյակ էր` հին փայտեաթոռով, ոտնակով ճոճաթոռով և մի հաղճապակյա բռնակով ապակե պահարանով: Աթոռի դիմացի պատուհանին մի մարդաբոյ երկարությամբ կտորից վարագույր կար:


Երբ քաղաքապետը զգաց, որ ատամնաբույժը մոտենում էր, նա պինդ սեղմեց կրունկները ու բացեց բերանը: Ատամնաբույժը թեքեց նրա գլուխը դեպի լույսը: Վնասված ատամը զննելուց հետո, նա ձեռքերի թեթև հպումով հարմար դիրքավորեց նրա ծնոտը:


-Սա պետք է արվի առանց անզգայացնելու,-ասաց ատամնաբույժը:


-Ինչո՞ւ,- հարցրեց քաղաքապետը:


-Դուք թարախակույտ ունեք:


Քաղաքապետը նայեց նրա աչքերի մեջ:


-Ամեն ինչ լավ է,-ասաց նա` փորձելով ժպտալ:


Ատամնաբույժը նրան չպատասխնեց: Դոն Աուրելիոն, առանց շտապելու, իր աշխատասեղանին մոտեցրեց եռացրած գործիքներով կաթսան և սառը ձեռքերով ջրի միջից հանեց գործիքները: Այնուհետև կոշիկի ծայրով պտտեց թքամանը, իսկ ինքը գնաց լվացվելու: Նա լվացվում էր՝ առանց քաղաքապետին նայելու, բայց քաղաքապետը նրան բաց չէր թողնում իր աչքից:


Իմաստության վնասված ատամը գնտվում էր ատամնաշարի ներքևում: Ատամնաբույժը ձգեց ոտքերը և բռնեց ատամը տաք ակցանով: Քաղաքապետն ամուր բռնվել էր աթոռի մետաղաձողից, նա զգում էր, թե ինչպես էր իր ողջ ուժը դուրս գալիս ոտքերից, նաև զգում էր սառնություն գոտկատեղի հատվածում ու, չնայած, իր այդ վիճակին, նա մի հոգոց անգամ չհանեց: Դոն Աուրելիոն միայն դաստակն էր շարժում: Առանց չարության, ավելի շուտ կծող մեղմությամբ նա ասաց.


-Մեզ մոտ բերել են 20 մահացած մարդ, լեյտենանտ:


Քաղաքապետը զգաց ծնոտի ոսկորների ճռճռոցը ու նրա աչքերը լցվեցին արցունքներով: Բայց նա հոգոց չհանեց մինչև չհամոզվեց, որ իր ատամը հեռացված էր: Այնուհետև նա նայեց արցունքների միջից, և այդ ցավը նրան թվաց այնքան տարօրինակ, որ էլ չէր գիտակցում անցած հինգ գիշերների տառապանքները: Քրտնաթաթախ և շնչասպառ՝ նա թեքվեց դեպի թքամանը, նա արձակեց իր զինվորական հագուստի կոճակները ու տաբատի գրպանում շոշափելով փնտրեց իր թաշկինակը: Ատամնաբույժը նրան տվեց մաքուր մի կտոր:


-Մաքրե՛ք Ձեր արցունքները,-ասաց նա:


Քաղաքապետը մաքրեց արցունքները: Նա դողում էր: Մինչ դոն Աուրելիոն իր ձեռքերն էր լվանում, նա հայացք նետեց առաստաղինև տեսավ մի փոշոտ սարդոստայն՝ լի սարդի ձվերով ու տարբեր սատկած միջատներով: Ատամնաբույժը վերադարձավ` չորացնելով ձեռքերը: «Պառկե՛ք,-ասաց նա,-ու ողողեք Ձեր ատամները աղաջրով»: Քաղաքապետը վեր կացավ, զինվորական ժեստով ցտեսություն ասաց, ուղորդվեց դեպի դուռը, ձգելով ոտքերը, առանց կոճկելու զինվորական հագուստի կոճակները.


-Կներկայացնեքհաշիվը,-ասացնա:


-Ձե՞զ, թե՞համայնքին,-հարցրեցդոնԱուրելիոն:


Քաղաքապետը նրան չնայեց: Փակեց դուռն ու ասաց կարմիր մետաղի ետևից.


-Նշանակություն չունի:



Աղբյուրը` Un día de estos



Комментариев нет:

Отправить комментарий