Գլխավոր էջ

вторник, 1 июля 2014 г.

Ինչն է տանջում Գիլբերտ Գրեյպին




Ժանր- դրամա

Թիվ- 1993

Ռեժիսոր- Լասսե Հոլլսթրոմ

Օպերատոր- Սվեն Նյուկվիստ

Գլխավոր դերերում-Ջոնի Դեպ, Լեոնարդո դի Կապրիո, Ջուլյետ Լուիս

Շվեդ կինոռեժիսոր Լասսե Հոլսթրոմի <<Ինչն է տանջում Գիլբերտ Գրեյպին>> ֆիլմը լույս է տեսել 1993-ին: Դրամա ժանրին պատկանող այս ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որն ապրում է Այովա նահանգի մեռած ու ձանձրույթի բուն դարձած քաղաքներից մեկում:
Ընտանիքի հայրն ինքնասպան է եղել, ինչն էլ, ըստ երևույթին, բեկումնային է դարձել ընտանիքի կենսագրության մեջ: Ամուսնու մահից հետո, չորս երեխաների մոր մոտ շոկի պատճառով առաջանում է շատակերություն, ինչն էլ հանգեցնում է ճարպակալման պաթոլոգիային: Իր արտաքին կեղևով առանձնանում է նաև Առնին` մտավոր հետամնաց 17-ամյա պատանին:

Առհասարակ, ֆիլմը չունի կոնկրետ սյուժե, համենայնդեպս ես ինձ չեմ տվել այն հարցը, թե ինչ է լինելու վերջում:: Սա այն ֆիլմերից է, որտեղ կարելի է հետևել մարդկային մի քանի տեսակների, որտեղ առաջնային դեր կարող էին բերվել մի քանի հերոսներ: Բայց փաստն այն է, որ գլխավորը մեզ մոտ Գիլբերտն է` չորս զավակներից մեկը, ով, փաստորեն, իր վրա է վերցնում ընտանիքի հոգսերի մեծ մասը, հետևում է աուտիկ եղբորն ու, ինչպես ասվում է ֆիլմի պաշտոնական էջում, ժամանակ առ ժամանակ բավարարում է ամուսնացած հասուն մի կնոջ: Նրա ու Առնիի համար միակ հետաքրքրությունը տարին մեկ տեղի ունեցող այն իրադարձությունն է, երբ անցնում են բեռնատար մեքենաները:

Չգիտեմ, գուցե մատուցման ձևից է կախված, որ ես ավելի շատ կարող եմ խոսել հենց Գիլբերտի մասին, իր տեսակի, քանզի հենց նա է այն կետը, որից դուրս են գալիս ճառագայթները: Ֆիլմում նձ դուր եկավ այն, որ չկար դասական մի իրավիճակ, երբ նպատակիդ հասնելու համար պետք եղած ամբողջ պոտենցիալն ունենալով ձգտում ես դուրս գալ այն սահմաններից, որոնք քո առջև դնում է տեղանքը: Սա բացակայում էր ֆիլմում, ոչ մի դրվագում Գիլբերտը չի խոսում ինչ որ նպատակի կամ երազանքի մասին: Նրա գլխավոր խնդիրը ներքին խաղաղությունն է, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ գալիս է Բեքին, ով իր բեռնատար մեքենայի խափանման պատճառով ստիպված մեկ շաբաթ մնում է այդտեղ:

Առնիի 18 – ամյակը, Բեքիի հեռանալն ու մայրիկի մահը...

Առնին, ով բժիշկների նախնական հավաստմամբ կարող էր ապրել մինչև 10 տարեկանը, բոլորում է տասնութամյակը, նույն օրը Բեքին ծանոթանում է Գրեյպի մոր հետ, ով, արդեն հոգնած լինելով գիրության պատճառով իրեն նետված այդքան հայացքներից, դժվարությամբ է ընդունում Բեքիին: Երբ վերջինիս մեքենան կարգի է բերվում նա հեռանում է, ու այստեղ էլ չկա ոչ մի ավելորդ հուզականություն, Գիլբերտի անտարբերա-սառնասրտությունը հասկացնում է, որ, այո, Բեքին օգնեց, բայց չդարձավ Գրեյպի համար կախման կետ:

Երբ մահանում է Գիլբերտի, Առնիի, Էլենի ու Էմիի մայրը, նրանք այրում են տունը... այն տունը, որ մոր ոտնաքայլերի պատճառով ամեն վայրկյան սպառնում էր քանդվել: Սա գուցե ազատման փորձի ինչ որ դրսևորում էր:

Իրականում, ինձ համար անհասանելի մնաց Առնիի կերպարի վերլուծումը: Էստեղ ես վայր եմ դնում բոլոր զենքերս...

Մեկ տարի անց, երբ քույրերը գնացել են իրենց ճանապարհով, Գիլբերտը Առնիի հետ սպասում է նույն երթին, որն ի տարբերություն նախորդների, սպասված է ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ մեկ պատճառով… Բեքի… հենց նրա մեքենան էլ երևի նրանց կտանի այդ վայրից … մի բան, որ ուզում էին նրանք:



Հ.Գ. Ֆիլմը դիտեցի, քանզի հետաքրքիր էր տեսնել ոչ թե 30-40 ամյա դի Կապրիոյին, այլ 18-ամյա մի պատանու խաղը, ով այդ ժամանակ ամենևին էլ համաշխարհային դեմք չէր:

Комментариев нет:

Отправить комментарий