
Սկզբում Միրոյի նկարներում զգացվում էր կուբիզմի, ֆովիզմի ու էքսպրեսինոիզմի ազդեցությունը: Փարիզում անցկացրած տարիները նրան ավելի են մոտեցնում սյուրռեալիզմին:
Մանկության տարիներին Խուան Միռոն անտարբեր էրպարապմունքների ու գիտությունների նկատմամբ, սակայն հաճույքով նկարում էր: Ծնողները չէին ողջունում նրա նախասիրությունը, և, չնայած, դրան 1907-1910 թվականներին Միռոն սովորեց գեղարվեստի դպրոցում, որն ավարտելուց հետո նրա հայրը ստիպում էր որդուն զբաղվել հաշվապահությամբ: Գրեթե հենց այդ ժամանակ Միռոն հիվանդանում է տիֆով, որից բուժվելու համար նրանից պահանջվում է մեկ տարի: Այդ ամբողջ ընթացքում Խուան Միռոն զբաղվում էր նկարչությամբ:
1912 թվականին Խուան Միռոն ընդունվում է Բարսելոնայի մասնավոր դպրոց: 1920-ին նրա անունը բավականին հայտնի է դառնում: Նույն թվականին Խոսեպ Դալմաուն, ով պատկերասրահի սեփականատեր էր, որոշում է ժամանակակից արվեստի համար Բարսելոնայում շուկա ստեղծել, և ֆրանսիական ավանգարդի կարևոր ցուցահանդեսում ներկայացվում են նաև երկու կատալոնացիների` Խոակին Սունյեռի ու Խուան Միռոյի, նկարները: Այս շրջանում Միռոն ծանոթանում է իր ապագա ընկերներ Մանուել Գռաուի և Էնրիկ Ռիկարի հետ: Նույն 1920 թվականին Խուան Միռոն գնում է Փարիզ, որտեղ էլ ծանոթանում է Պաբլո Պիկասոյի հետ:
1924-ից մի փոքր վաղ հրատարակվում է սյուրռեալիստների մանիֆեստը: Այս և մի շարք այլ իրադարձությունները մեծ ազդեցություն են ունենում Միռոյի վրա: 1926-ին նա գալիս է Իսպանիա, Կադակես, իր գործակալ Պյեռ Լյոբի հետ ու ծանոթանում Սալվադոր Դալիի հետ, ում ավելի ուշ հրավիրում է Փարիզ: 30-ականներին Փարիզում, Նյու-Յորքում ու Լոնդոնում տեղի են ունենում նկարչի մի շարք անհատական ցուցահանդեսներ: Միռոն ցանկանում էր գեղանկարչության ու սյուրռեալիզմի մեջ մտցնել ինչ-որ նոր ու անսովոր բան: Այդպես նա սկսում է էքսպերիմենտներ անել ավազի, քարի, ստվարաթղթի ու ձեռքի տակ եղած այլ նյութերով: Ավելի ուշ Միռոն տարվում է կերամիկայով: 1948 թվականին կայանում է Խուան Միռոյի, թերևս, ամենամեծ ու ամենակրևոր ցուցահանդեսը Մագի պատկերասրահում:
Միռոն մահացել է 1983 թվականի դեկտեմբերի 25-ին Պալմա դե Մալյորկայում:
Комментариев нет:
Отправить комментарий