Գլխավոր էջ

суббота, 26 апреля 2014 г.

Ազատությունն ընտրություն չէ

Ներկայացնում եմ սովետական շրջանի մեծ ռեժիսոր ու սցենարիստ Անդրեյ Տարկովսկու մեջբերումներից մի քանիսի թարգմանությունը.

Զոհաբերությունն այն է, ինչ յուրաքանչյուր սերունդ պետք է անի իր երեխաների հանդեպ` զոհաբերելով իրեն:


Միանգամայն պարզ է, որ ես չեմ կարող լինել նույնը ոչ թե այն պատճառով, որ փոխվել եմ, այլ այն պատճառով, թե ինչ է ինձ ասվել. իմանալով այն, ինչ գիտեմ` ես պարտավոր եմ փոխվել:


Որպես նկարիչ իմ պարտքն է հասցնել հանդիսատեսին այն, թե ինչպես եմ հենց ես ընկալում կյանքը:


Ազատությունը, այդ բառի բարձրագույն իմաստով, հատկապես գեղարվեստական ու ստեղծագործական առումով, գոյություն չունի:Այո, ազատության գաղափարը կա, այն իրականություն է սոցիալական ու քաղաքական կյանքում: Տարբեր շրջաններում, տարբեր երկրներում մարդիկ ապրում են` ունենալով քիչ կամ շատ ազատություն. բայց ձեզ հայտնի են վկայություններ, որոնք ցույց են տալիս, որ ամենասարսափելի պայմաններում եղել են մեծության, անլսելի ներքին ազատության ու ներքին աշխարհի տեր մարդիկ: Կարծում եմ` ազատությունն ընտրություն չէ: Ազատությունը հոգեվիճակ է: Օրինակ, սոցիալապես ու քաղաքապես կարելի է լինել կատարյալ «ազատ», բայց դրա հետ մեկտեղ վաճխանվել ունայնության, ծածկամտության, ապագայի բացակայության զգացումից:


Ես կցանկանայի նրանց ասել միայն, որ սովորեն ավելի երկար մնալ մենության մեջ: Սիրեն լինել իրենք իրենց հետ առանձին ավելի երկար: Մեր այսօրվա երիտասարդության խնդիրն այն է, որ նրանք փորձում են միավորվել ինչ որ աղմկոտ, ինչ որ տեղ ագրեսիվ գործողությունների հիմքում: Դա մենակ չմնալու համար միավորվելու ցանկությունն է: Դա վատ սիմպտոմ է: Կարծում եմ` մարդը մանկությունից պետք է սովորի լինել մենակ: Դա չի նշանակում լինել միայնակ, այլ` չկարոտել ինքդ քեզ: Մարդը, ով կարոտում է միայնությունից, բարոյական տեսանկյունից վտանգի մեջ է:


Մարդը ստեղծված չէ երջանկության համար: Կան ավելի կարևոր բաներ, քան երջանկությունն է: Ճշմարտության որոնումները միշտ ավելի ցավոտ են դուրս գալիս:


Ստեղծագործելն, իրոք, արվեստի մարդուց պահանջում է «իրական վախճան»`ասվածի ամենատրագիկ իմաստով...Արվեստի նախանշվածը մտքեր ներշնչելու, գաղափարներ լցնելու ու օրինակ ծառայելու մեջ չէ, ինչպես ենթադրում են շատերը: Արվեստի նպատակն է պատրաստել մարդուն մահվան, ակոսել ու փափկացնել նրա հոգին` դարձնելով ունակ դիմելու բարությանը:


Արվեստի գործիչները կան միայն այն պատճառով, որ աշխարհը կատարյալ չէ:

Աղբյուր` citati.info

Комментариев нет:

Отправить комментарий