Գլխավոր էջ

суббота, 23 ноября 2013 г.

Իտալիա. կղզիների երկիրը

Ընդհանուր ակնարկ
Իտալիան պետություն է Եվրոպայի հարավում, Միջերկրական ծովի կենտրոնում: Սահմանակցում է Ֆրանսիային` հյուսիս-արևմուտքից, Շվեյցարիային ու Ավստրիային` հյուսիսից, Սլովենիային` հյուսիս-արևելքից: Ունի նաև ներքին սահմաններ Վատիկանի և Սան Մարինոյի հետ
Զբաղեցնում է Ապենինյան թերակղզին, Բալկանյան թերակղզու մի մասը, Պադանի հարթավայրը, Ալպերի հարավային հատվածը, Սարդինիա, Սիցիլիա և մի շարք փոքր կղզիներ:
Մայրաքաղաք` Հռոմ
Տարածք` 309 հզ քառ.կմ
Բնակչություն`61 միլիոն մարդ
Պաշտոնական լեզու` իտալերեն
Դրամական միավոր` եվրո
 Խոշոր քաղաքներ` Հռոմը, Պալերմոն, Միլանը, Նեապոլը


Տնտեսությունը
Իտալիան ինդուստրացվել է եվրոպական մյուս երկրներից համեմատաբար ավելի ուշ և մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը հիմնականում եղել է ագրարային երկիր: Սակայն 1950-ից հետո նրա արդյունաբերությունն այնպիսի արագ տեմպերով է զարգացել, որ 2010-ին արդեն երկրի արդյունաբերությանն էր հասնում ՀՆԱ-ի մոտավորապես 30 տոկոսը, իսկ  գյուղատնտեսությանը` 2 տոկոս: Իտալիայի տնտեսությունն աստիճանաբար դիվերսիկանացվեց` սննդի ու տեքստիլ արտադրությունից անցնելով մեքենաշինության, սև մետաղաձուլության ու քիմիայի:
Իտալիայի տնտեսությունը կտրուկ փոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ագրարայինից այն դարձավ արդյունաբերական` դրա շնորհիվ մտնելով  արդյունաբերական զարգացած երկրների ութնյակ: Երկրի տնտեսական նման աճը կապված էր այն հանգամանքով, որ մեծ տեղ տրվեց ընտանեկան փոքր ու միջին կազմակերպությունների զարգացմանը: Հենց սա էլ երկրի տնտեսության զարգացման պատճառներից մեկն էր. ոչ թե ինչ-որ խոշոր կազմակերպության ստեղծումը, այլ տնտեսական կազմակերպության որևէ  ձևի հիմնումը, որը բաց կլիներ բոլորի համար:
Իտալիայի սեփական էներգառեսուրսները բավարարում են երկրի պահանջների ընդամենը 15 տոկոսը: Երկրի բնական պայմանները բարենպաստ են մարդկանց կյանքի ու հանգստի, ինչպես նաև գյուղատնտեսության շատ ճյուղերի զարգացման համար: Երկիրը տիրապետում է բնական-ռեկրեացիոն մեծ պոտենցիալի, որից ինտենսիվորեն օգտվում է: Բնակչության թվով` 57.3 մլն մարդ, Իտալիան հավասար է Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային: Վերջերս երկիրն աչքի ընկավ բնակչության աճով ու էմիգրացիայովինչպես նաև իր միատարր բնակչությամբ (95 % իտալացիներ): Սոցիալական ամենածանր հիվանդությունը մասսայական գործազրկությունն է` 11 տոկոս, որը առավել ցայտուն կերպով արտահայտված է երիտասարդության շրջանում:
Իտալիայի բնական ռեսուրսները բազմազան են: Օգտակար որոշ ռեսուրսների պաշարները շատ չեն, իսկ դրանց գտնվելու վայրերը բաշխված են անհավասարաչափ: Այս գործոնը արդյունահանման առաջ նոր խնդիրներ է առաջացնում: Այսպես, 1982 թվականին այդ պատճառով դադարեցրին երկաթաքարի արդյունահանումը: Երկիրն առավել հարուստ է գրանիտով, տուֆով, մարմարով և կապարի ու ցինկի հանքերով: Երկրորդ տեղում սնդիկի հանքերն են, որոնցով ավելի հարուստ է Տոսկանայի շրջանը: Սիցիլիա կղզին էլ աչքի է ընկնում ծծումբի, կուպրի մեծ պաշարներով: Մարմարն արդյունահանում են հիմնականում Կարրարա քաղաքումԼիգուրիայում ու Կենտրոնական Իտալիայում հանդիպում են մանգանի ոչ մեծ պաշարներ, իսկ ահա բոքսիտը, որը տևական ժամանակ արդյունահանվում էր Ապուլիայում, այժմ ամբողջությամբ սպառվել է:
Իտալիան հարուստ է նաև ջրային ռեսուրսներով, որոնք մեծ դեր են խաղում ոչ միայն էլեկտրոէներգիայի հարցում, այլև տուրիզմի ոլորտում: Պադանի հարթավայրում, Սիցիլիայում, և երկրի արևելյան ափամերձ հատվածներում կան նավթի հանքեր, որոնք սակայն բավարարում են երկրի պահանջների ընդամենը 2 տոկոսը: Իտալիայի տնտեսության զարգավման համար կարևոր նշանակություն ունեն բնական գազի ռեսուրսները, որոնք գտնվել են Ապենինյան թերակղզու կենտրոնական, հարավային ու հյուսիսային հատվածներում, Պադանի հարթավայրում, ինչպես նաև Սիցիլիա թերակղզում:
Այսպիսով, Իտալիան բավականին հարուստ է բնական ռեսուրսներով: Եվ չնայած այս հանգամանքին, դրանք ոչ ամբողջությամբ են յուրացվել: Երկիրն առավել հարուստ է շինարարական նյութերերի ու սնդիկի հանքերով, իսկ ահա էներգառեսուրսները ունեն որոշակի պակաս: Երկրի բնական ռեսուրսները բավականցնում են ոչ միայն բնակչության պահանջները, այլև արտահանվում են այլ երկրներ: Իտալիայի բնական հարուստ պոտենցիալն ու Ալպերի հիդրոռեսուրսներն այսօր անխոս ունեն բավականին մեծ արժեք և իրենցից ներկայացնում են հսկայական նշանակություն երկրի տնտեսության զարգացման համար:
Քիմիական արտադրության կենտրոնը երկրում Միլանն է: Նավթամեխանիկական կոմբինատների մեծ մասը կենտրոնացած է ծովային շրջաններում` Պորտո-Մարգերա, Բրինդիզի, Ջելա, Նեապոլ, ԿալյարիԻտալիան աչքի է ընկնում նաև կոշիկի ու հագուստի իր արտադրությամբ:
Իտալիայի տնտեսության մեջ էական նշանակություն ունի նաև տուրիզմը: Ամեն տարի այստեղ են գալիս շուրջ 50 մլն զբոսաշրջիկներ(գրեթե այնքան, որքան բնակչություն կա Իտալիայում): Հիմնականում նրանք գնում են Հռոմ, Ֆլորենսիա. Վենետիկ. Միլան: Այստեղ զարգացած է նաև «շոփինգային տուրիզմը»:

Գերմանիայից հետո իր բնակչությամբ Իտալիան երկրորդն է: Իտալիային բնորոշ է զանգվածային էմիգրացիան: Այստեղից տարեկան հեռանում են տասնյակ հազարավոր բնակիչներ: Սա գալիս է գյուղացիների ու գործազուրկների ծանր պայմաններից, ինչպես նաև աշխատանք ունեցողների ցածր աշխատավարձերից:
Բնակչության ավելի քան 12 տոկոսը կենտրոնացած է 4 ամենամեծ քաղաքներում, որոնցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 1մլն բնակիչ: Դրանք են Հռոմը` 2.9 մլն, Միլանը` 1.8մլն, Նեապոլը` 1.6 մլն և Թուրինը` 1.2 մլն:
2002 թվականին գործազրկություն Իտալիայում կազմում էր 9.1 տոկոս: Եվ հենց այս հանգամանքն է համարվում է արտագաղթի գլխավոր պատճառ: Գործազրկությունն անդրադառնում է նաև երկրի տնտեսության վրա: Ըստ հաշվարկի մեկ շնչին հանսում է ՀՆԱ-ից 25 հազար դոլար, իսկ իտալացու միջին կենսամակարդակը բավականին բարձր է համեմատած զարգացող երկրների հետ: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ արտագաղթի պատճառ դառնում են գործազրկությունն ու ցածր աշխատավարձը:
Տեխնոլոգիաներն այստեղ զարգանում են ոչ դինամիկ, ինչն էլ իր հերթին բերում ինտելեկտուալ մասսայի արտահոսքին: Երիտասարդ ուսանողներն ու շրջանավարտները հեռանում են երկրից այլ երկրներում իրենց գործունեության համար առավել հարմար պայմաններ որոնելու նպատակով:
Ամենից շատ իտալացիներ ընդունում է Ավստրալիան: Նրան հաջորդում են Եվրոմիության երկրներնն ու ԱՄՆ-ն:
Սրա հետ մեկտեղ Իտալիա նաև ներգաղթում են: Սրան նպաստում է երկրի աշխարհագարակն դիրքը. գտնվելով Եվրոպայի հարավում` Իտալիան հյուրընկալում է բազմաթիվ աֆրիկացիների: Այտեղ են ներգաղթում նաև ասիական երկրներից, մասնավորապես` Չինաստանից:
Ներգաղթածները համաձայնվում են աշխատել շատ ավելի քիչ աշխատավարձով, քան երկրի բուն բնակչությունը: Սակայն այս փաստը մինաշանակ դրական ընդունել Իտալիայի համար պետք չէ: Շատ օտարերկրացիներ հաստատվում են այստեղ անօրինական, ինչն էլ իր հերթին բերում է գործազրկության ցուցանիչի բարձրացմանը:

Աղբյուրներ` 1   2   3   4   5   6   


Комментариев нет:

Отправить комментарий