Գլխավոր էջ

воскресенье, 24 ноября 2013 г.

Սարսափների պրոֆեսորը

Հիերոնիմոս Բոսխը հոլանդացի նշանավոր գեղանկարիչ է, ով հրաշալի կերպով կարողացել է իր նկարներում համադրել միջնադարյան ֆանտաստիկային, ֆոլկլյորին, փիլիսոփայական առակներին ու երգիծանքին բնորոշ գծերը: Բոսխը հանդիսանում է Եվրոպայում բնանկարային ու ժանրային գեղանկարչության հինադիրներից մեկը:
Այս գեղանկարչի գործունեությունը մինչ օրս էլ մնում է հուզող, խորհրդավոր ու արդի: Բոսխի մահից շուրջ չորս հարյուր տարի անց սյուրռեալիստները նրան կնքեցին «սարսափների պատվավոր պրոֆեսոր» անվամբ: Նրանք համարում էին, որ Բոսխը «իր նկարներում ներկայացրել է իր ժամանակների բոլոր վախերը…
արտացոլել է միջնադարի ավարտի աբսուրդի հասնող աշխարհայացները, տեղի ունեցող կախարդանքներն ու սատանայությունները»:
Հիերոնիմոս վան Աքենի ստեղծագործական ճանապարհը կապված է իր հարազատ քաղաքի` Հերթոգենբոսի հետ, որը մոտ է Բելգիայի հետ ունեցած սահմանին: Հենց այս քաղաքի անվանումն էլ ազդեցություն է ունեցել նկարչի` «Բոսխ» կեղծանվան ձավորման վրա: Նա ծնվել է մոտավորապես 1460 թվականին նկարիչների ընտանիքում: Գեղանկարչությամբ զբաղվել է Բոսխի պապը` Յան վան Աքենը և նրա երկու եղբայրները, երկու հորեղբայրները, հայրը` Անտոնիս վան Աքենը, և եղբայրը` Գոսսենը, ով 1478 թվականին ժառանգեց իր հոր արվեստանոցը: Հիերոնիմոսի մայրը սերում է փորագրիչի ընտանիքից: Բոսխը մանկուց շրջապատված է եղել նկարչական մթնոլորտով:
Բոսխը սովորել է հոլանդական Հառլեմ ու Դելֆտե քաղաքներում: Այդ տարիներին նա ծանոթանում է Ռոգիրա վան դեր Վեյդենի, Դիրկ Բոութսի, Հերթգեն տոտ Սինթ Յանսի արվեստներին: Վորհիշյալ արվեստագետներն էլ իրենց ազդեցությունն են ունենում Բոսխի վրա, որն արտացոլվում է նկարչի գործունեության տարբեր փուլերում: 1480 թվականին Բոսխը վերադառնում է հայրենի քաղաքը:
Հաջորդ տարի Հիերոնիմոս Բոսխը ամուսնանում է Ալեյդ Գոյարթս վան դեր Մերվեյի հետ: Այդ աղջիկը, ով  սերում էր հարուստ ու նշանավոր ընտանիքից, տվեց ամուսնուն ավելի սոլիդ կարգավիճակ:
Հիերոնիմոսի ամուսնությունը երջանիկ չէր համարվում, որովհետև նրանք չունեին երեխաներ: Սակայն նյութական տեսանկյունից այն նկարչին ապահովված դարձրեց: Տվեց նրան անկախություն հասարակության մեջ. անգամ պատվերներն իրականացնելիս, նա իրեն  կարող էր թույլ տալ նկարել այն, ինչ ինքն էր ուզում:
Բոսխի ոչ մի աշխատանք իր կողմից թվագրված չէ: Այդ իսկ պատճառով, ենթադրվում է, որ իր առաջին հայտնի նկարները, որոնք կրել են երգիծական բնույթ, վերաբերում են 1470-ականների կեսերին: 1475-1480 թվականներին արված ներքոհիշյալ նկարները` «Յոթ մահացու մեղքերը», «Ամուսնություն Կանում», «Աճպարարը», և «Հիմարության օպերացիան», ունեն հեգնանքի ու երգիծանքի տարրերով ողողված խրատական բնույթ: 

Զուր չէ, որ իսպանացի թագավոր Ֆիլիպ 2-րդը որոշեց կախել «Յոթ մահացու մեղքերը» իր մենաստան-նստավայրի ննջարանում, որպեսզի ազատ ժամանակ տրվի մարդկային բնության մեղսավորության մասին մտքերին: Այս նկարում դեռ զգացվում է երիտասարդ նկարչի անվստահությունը, նա օգտագործում է սիմվոլիկայի լեզվի միայն առանձին տարրեր, որոնք ավելի ուշ կլրացնեն նրա բոլոր գործերը:
Դրանք շատ չեն նաև «Հիմարության օպերացիան» և «Աճպարարը» նկարներում, որտեղ նկարիչը ցույց է տալիս, թե ինչպես են ավազակները` այդ թվում  միանձնուհու հանդերձանքով, օգտվում մարդկային միամտությունից:

Շատ ավելի սուր կերպով Բոսխը հեգնում է եկեղեցականներին իր «Հիմարների նավակը» նկարում(1490-1500թթ.), որտեղ հարբած միանձնուհին ու կուսակրոնը երգում են հասարակ մարդկանց խմբում փոքրիկ ու աղմկոտ նավակում: Կտրուկ կերպով քննադատելով անբարոյական հոգևորականությանը` Բոսխը, այնուամենայնիվ, չի համարվում հերետիկոս, ինչպես պնդում էր գերմանացի արվեստաբան Ֆռենգլերը: Չնայած Աստծուն ըմբռնելու իր ճանապարհը Հիերոնիմոս Բոսխը փնտրում է ոչ պաշտոնական եկեղեցում:

Комментариев нет:

Отправить комментарий