Գլխավոր էջ

вторник, 5 ноября 2013 г.

Բալայանի մառազմը



Ի սկզբանե ասեմ` Բալայանի նամակն իմ մեջ վախ ներշնչեց երկու անգամ. առաջին անգամ, երբ նայեցի դրա ծավալին, երկրորդ անգամ, երբ փորձեցի ծանոթանալ բովանդակությանը:


Ո՞րն էր նրա ասելիքը: Ճանաչել ու ընդունել Արցախը որպես Ռուսաստանի դաշնության մի մա՞ս: Հիմա մի հարց. արդյո՞ք Արցախը հիմա հենց Ռուսաստանինը չէ: Եթե նայում ենք փաստացի ձևակերպմանը` ոչ:

Բայց հիմա Ռուսաստանը Արցախի, այսպես ասենք, պատկանելության գործում ունի, բնականաբար, ավելի մեծ դեր, քան Ադրբեջանն ու Հայաստանն իրար հետ վերցրած: Ու ինչո՞ւ պետք է Պուտինը ժամանի ԼՂՀ ու այն ճանաչի ՌԴ-ի մի մասը, երբ նույն Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր հարաբերություններում Արցախը հանդիսանում է զսպաշապիկ: Եթե նա ճանաչի Արցախը որպես իր պետության մաս, ապա Հայաստանի ու Ադրբեջանի վրա ունեցած իր ազդեցությունը ավտոմատ կերպով կնվազի: Արցախը հիմա Ռուսաստան-Հայաստան կամ Ռուսաստան- Ադրբեջան հնարավոր ցանկացած կոնֆլիկտի դեպքում հաղթաթուղթ է Ռուսաստանի համար:


Ու այն հարցին, թե ադյո՞ք Բալայանը հասկանում էր այս ամենը, թե ոչ, ավելի լավ է չանդրադառնալ:


Նամակից կարելի էր շատ հատվածներ ընդգծել ու կառչել դրանցից: Օրինակ հետևյալը.` Երկու պետություններ, դարեր շարունակ անցնելով հազարավոր փորձանքների ու դժբախտությունների միջով, մեծ կորուստների գնով հասան իրենց փրկիչ պատմական ճշմարտությանը, իսկ այսօր երկարատև որոնումների և խիզախ փոխզիջումների անգին պտուղներից սրբապղծորեն օգտվում է երրորդ կողմը, որը բոլոր ժամանակներում, ըստ էության, եղել է Պարսկաստանի և Ռուսաստանի թշնամին: Եվ բոլոր ժամանակներում, ըստ տրամաբանության, կմնա թշնամի: Հասկանալի է` փրկիչ պատմական ճշմարտություն ասելով` Բալայանը նկատի ունի Արցախի միացումը Ռուսաստանին: Սակայն ոչ 1813-ին, երբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը, ոչ էլ այսօր զրո տոկոսանոց հավանական միացման պարագայում դա ոչ մի կերպ չդիտվեց ու չի կարող փրկություն դիտվել հայերի համար: Բալայանն այստեղ էժանագին(ռուսերեն համարժեքն ավելի էֆֆեկտիվ կլիներ) փորձերով ուզում է համոզել, թե Թուրքիան եղել է ու միշտ կմնա Ռուսաստանի թշնամին, երբ մեջբերում է Հենրի Պալմերսթոնի խոսքերը, թե Թուրքիան չունի Ագլիայի մեծ զրահանավերը, Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը, Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին, բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցրեը: Չխորանալով վերը նշված տողերի ճշմարիտ կամ ոչ ճշմարիտ լինելու մեջ կասեմ մի բան, Ռուսաստանն ինքն էլ թաց տեղը պառկողը չի ու հաստատ ռուս-թուրքական հարաբերությունների մեջ Արցախի հարցը կազմում է միայն մի մասը: Ռուսների ու թուրքերի համար Արցախի հարցն ունի որոշակի կարևորություն, սակայն Բալայանի նամակում այն, պարզապես, ուռճացվում է:






Բալայանը հյուսիս, թե արևմուտք հարցադրման մեջ, ինչպես զգացվում է, նախապատվությունը տալիս է հյուսիսին: Իր նամակով նա բացահայտորեն քծնում է Պուտինին ու նրա իշխանությանը, ու առաջնահերթ, ինքն է զբաղվում փաստերի խեղաթյուրմամբ:


Հ.Գ. Պուտինն էլ «իր» պատասխան-նամակով շնորհակալություն հայտնեց Բալայանին պատմական էքսկուրսի համար:










Լիլիթ Աղաջանյան, 11-րդ դասարան


Խորհրդատու ուսուցիչ` Վահրամ Թոքմաջյան












Комментариев нет:

Отправить комментарий