Գլխավոր էջ

четверг, 26 сентября 2013 г.

Գարսիա Մարկես` «Այդ օրերից մեկը»



Երկուշաբթին լուսացավ, տաք էր ու արևոտ. չէր անձրևում: Վաղ արթնանալու սովորություն ունեցող ատամանաբույժ դոն Աուրելիո Էսկոբարը, ով չուներ որևէ կոչում, բացեց իր աշխատասենյակը ժամը վեցին: Ապակե պահարանից հանեց մի արհեստական հավաքած ատամ, որը դեռ գիպսի մեջ էր, և սեղանի վրա դրեց մի ափաչափգործիքներ, որոնք դասավորեց մեծից՝ փոքր, աշխատասենյակին տալով ցուցահանդես-վաճառքի տեսք: Նա կրում էր գծավոր վերնաշապիկ՝ առանց օձիգի, վերնամասում կոճկված՝ ոսկեգույն կոճակով և տաբատ, որն ամրացված էր ձգվող ամրակներով:

Մարտի Լարնի` կենսագրական ակնարկ ու մտքեր

Մարտին Լարնին 20-րդ դարի ֆինն գրող ու լրագրող է: Ստեղծագործել է ինչես իր իրական անվան ներքո, այնպես էլ հորինված` Ասլան Նուորտի և Դան Աստեր կեղծանվամբ:
1948-1949 և 1951-1954 թվականներին ապրել է ԱՄՆ-ում:
Գրական գործունեությունը սկսել է որպես պոետ: Նրա առաջին «Հարգարժան աղքատներն ու նրանց գծավոր ընկերություն վեպը, որը գրվել է 1944-ին երգիծանք է 30-ականների ճգնաժամի հետևանքով սնանկացածների մասին:
Ահա մեջբերումներ նրա ստեղծագործություններից.