Գլխավոր էջ

четверг, 26 сентября 2013 г.

Մարտի Լարնի` կենսագրական ակնարկ ու մտքեր

Մարտին Լարնին 20-րդ դարի ֆինն գրող ու լրագրող է: Ստեղծագործել է ինչես իր իրական անվան ներքո, այնպես էլ հորինված` Ասլան Նուորտի և Դան Աստեր կեղծանվամբ:
1948-1949 և 1951-1954 թվականներին ապրել է ԱՄՆ-ում:
Գրական գործունեությունը սկսել է որպես պոետ: Նրա առաջին «Հարգարժան աղքատներն ու նրանց գծավոր ընկերություն վեպը, որը գրվել է 1944-ին երգիծանք է 30-ականների ճգնաժամի հետևանքով սնանկացածների մասին:
Ահա մեջբերումներ նրա ստեղծագործություններից.

Անկեղծ ասած` բոլոր տղամարդիկ կենդանիներ են, բայց ոմանք դառնում են խոզեր բացառապես կանանց շրջապատում:
Պարտք ավելի լավ է վերցնել պիսիմիստներից, քանզի նրանք նախօրոք հույս էլ չունեն հետ ստանալ այն:
Իմ ծանոթության շրջապատն ընդարձակվել է, բայց ընկերներ գտնել չի հաջողվել:
Կյանքը ողբերգություն է նրանց համար, ովքեր զգում են, և կոմեդիա նրանց համար, ովքեր մտածում են:
Բարեգործն ունի շատ երկրպագուներ, բայց` քիչ հետևորդներ:
Հավասարություն լինում է միայն գերեզմաններում` մեռածների աշխարհում, կամ, ինչպես սիրում են ասել պոետները` վառվող այգիներում: Ես ապրել եմ 56 տարի և ողջերի մեջ ոչ մի անգամ հավասարություն չեմ տեսել:
Գովազդն ունի սասափելի ուժ. այն ստիպում է մարդկանց զգալ այնպիսի բաների կարիք, որոնց մասին նա նախկինում չէր էլ լսել:
Քրիստոնյան մարդ է, ով սրտանց սիրում է բոլոր նրանց, ում հանդեպ չի զգում ատելություն:
Մտածող մարդը չի կարող լինել հոտի մեջ:

Աղբյուրներ`




Комментариев нет:

Отправить комментарий