Գլխավոր էջ

пятница, 3 января 2014 г.

Ռամանա Մախարշի` մտքեր...



Միտքը սահմանների մեջ դրված գիտակցություն է: Բնականից դու հրաշալի ես ու անսահմանափակ: Ավելի ուշ վերցնում ես սահմաններ ու միտք դառնում:

Ոչ ոք հաջողության չի հասնում առանց ջանքի…նրանք, ովքեր հասել են դրան, պարտական են համառությանը:

Անցանկալի մտքերից առաջացած ազատության և մեկ մտքի վրա կենտրոնացման աստիճանները միջոցներ են չափելու հոգևոր պրոգրեսը:

Մաքուր երջանկության պահոցը բացելու համար պետք է հասկանալ սեփական եսը:
Որևէ նոր վիճակի հասնելու համար դու կարիք չունես ձգտելու դրան: Հարկավոր է ընդամենը ազատվել ներկայիս մտքերից:

Բոլոր վատ որակները էգոյի շուրջն են: Երբ էգոն հեռանում է, իրականացումը տալիս է իր արդյունքները: Մարդու եսի մեջ չկան լավ կամ վատ որակներ: Եսն ազատ է ցանկացած որակից: Դրանք հատուկ են մտքին:

Մտքի վրա կենտրոնացումը գտնվում է մի ուղղու վրա, որը ընդհանուր է Գիտելիքի ու Յոգայի համար: Յոգան ձգտում է մարդու, ունիվերսալության ու Իրականության միավորմանը: Այս Իրականությունը նոր չէ: Այն գոյություն ունի ու պետք է գոյություն ունենա:

Լռությունը նույնպես զրույց է:

Ժամանակն ընդամենը գաղափար է: Գոյություն ունի միայն Իրականություն: Ինչ էլ դու մտածես, միևնույն է, դա այդպես է: Եթե դու դրան կոչում ես ժամանակ, ապա դա ժամանակ է: Եթե դու այն կոչում ես գոյություն, ուրեմն դա գոյություն է և այդպես շարունակ: Երբ դու ասում ես ժամանակ, դու հասկանում ես ցերեկ ու գիշեր, ամիսներ, տարիներ, ժամեր, րոպեներ… Ժամանակն անմարմին է Գիտելիքի Ճանապարհի համար:

Անգամ ատոմի կառուցվածքն է գտնվել շնորհիվ մտքի: Հետևաբար միտքն առավել նուրբ է, քան ատոմը: Այն, ինչը գտնվում է մտքի ետևում` սեփական հոգին, իր հերթին առավել նուրբ է մտքից:



Եթե բացի ես-ից գոյություն ունի ուրիշ բան, արդյոք կա վախենալու պատճառ: Առաջին հերթին, էգոն առաջանում է ու տեսնում օբյեկտները ներսից: Եթե էգոն չի բարձրանում, գոյություն է ունենում միայն ես-ը և երկրորդ գործոն այլևս չկա:

Աղբյուր` Ramana Maharshi Quotes

Комментариев нет:

Отправить комментарий